Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2010թ. հունվար սեպտեմբերին կազմել է մոտ 106 հազար դրամ: Սա երևում է ԱՎԾ հրապարակած տվյալներից: Ամենաբարձր միջին ամսական աշխատավարձը ֆինանսական և ապահովագրական գործունեության բնագավառում է եղել` մոտ 275 հազար դրամ, որին հետևում են տեղեկատվության և կապի ոլորտը (մոտ 230 հազար դրամ) ու հանքագործական արդյունաբերությունը (215 հազար դրամ): Շինարարության ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 138 հազար դրամ, պետական կառավարման համակարգում` 123 հազար դրամ: Ամենացածր միջին աշխատավարձ ստացել են մշակույթի ու հանգստի ոլորտի աշխատողները` մոտ 58 հազար դրամ, ինչպես նաև առողջապահության, բնակչության սոցիալական սպասարկման (68 հազար դրամ), կացության և հանրային սննդի կազմակերպման (71 հազար դրամ), գյուղատնտեսության և անտառային տնտեսության (72 հազար դրամ), սպասարկման այլ ծառայությունների (72 հազար) ու կրթության ոլորտների աշխատողները (77 հազար դրամ):