Friday, 01 03 2024
Արարատի մարզի բնակավայրերից մեկի ղեկավարը կենցաղի տունը շուկայականից ցածր գնով վաճառել է իր աներոջը. դատախազը գործն ուղարկել է դատարան
11:00
Լուկաշենկոն կմասնակցի 2025թ․ նախագահի ընտրություններին
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Համաշխարհային բանկի կենտրոնական գրասենյակի տարածաշրջանի պետական կառավարման ծրագրերի ղեկավարին
Երևանի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվելու. Տիգրան Ավինյան
Գարնան առաջին օրը տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ուղիղ. խորհրդարանական ճեպազրույցներ
10:30
Մաքուր հիացմունք. HONOR X8b սմարթֆոնի տեսություն
10:15
Նավթի գներ․ 29-02-24
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին
Հրդեհ՝ «Խոր Վիրապ»–ի արգելավայրում
Ադրբեջանն Արցախի նախկին պաշտոնյաներին արդեն «դատավճիռ» է կարդում
Արյուն, մահ, հայ մարդկանց կյանքեր՝ «աթոռը» պահպանելու համար․ Ալեն Սիմոնյանը Մարտի 1–ի մասին
Թշնամու զորքը պետք է վտարվի մեր երկրից
Այսօր Մարտ 1–ի ոճրագործության 16–րդ տարելիցն է
Իրանը պատրաստ է ռազմական աջակցություն ցույց տալ Հայաստանին
Արտահերթ ընտրությունների մտքից հրաժարվել են. կասկած է սողոսկել նրանց սիրտը. «Հրապարակ»
Ozon հարթակի միջոցով արված գնումները մեկ ամսից ավել է տեղ չեն հասնում, իսկ գրասենյակում կարծես ոչ ոք չկա. «Ժողովուրդ»
Փաշինյանը բյուջեի հաշվին մերձենում է Սփյուռքի հետ. «Հրապարակ»
Խոպանից եկած գումարները նվազել են. հարկման հետքերով. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Որքա՞ն է վաճառվել «00 օօ 000» պետհամարանիշը. «Հրապարակ»
Երեւանում նախորդ տարվա համեմատ 2.7 տոկոսային կետով նվազել են շինարարական աշխատանքները. «Ժողովուրդ»
Արցախի կառավարությունը համապատասխան կարգ է մշակում. «Հրապարակ»
Արցախի ԱԺ անդամներից Քննչական կոմիտեում փորձում են ճշտել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պատճառը. «Ժողովուրդ»
ԱԺ պատգամավորները Գերմանիա կմեկնեն աշխատանքայի՞ն, թե՞ տուրիստական այցով. «Ժողովուրդ»
Մյունխենի բաց եւ փակ հարցերը Անթալիայում
01:00
Թրամփը մտավոր ունակությունների ստուգման թեստ է հանձնել
00:53
Պետդեպը չի արձանագրում ՌԴ կողմից միջուկային զենք կիրառելու նշաններ
00:51
«Ուկրաինայում չեն լինի ո՛չ Գերմանիայի, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի զորքեր»․ Շոլց
00:30
«Եթե Ուկրաինան տապալվի, ՆԱՏՕ-ն ստիպված կլինի պայքարի դուրս գալ Ռուսաստանի դեմ»․ Պենտագոնի ղեկավար

Որտեղ են համաձայնեցվել խաղաղության պայմանագրի սկզբունքները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, եւ դրանց հանդեպ հավատարմությունը պահպանելու դեպքում պայմանագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է մոտ ապագայի համար: Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջության փոխադարձ ճանաչում 29,8 եւ 86,6 թվաբանությամբ, Ալմա Աթիի հռչակագրի հիման վրա սահմանազատում եւ սահմանագծում, ինչպես նաեւ այդ ամենի հիման վրա փոխադարձ սուվերենության սկզբունքով հաղորդուղիների ապաշրջափակում:

Հայաստանի վարչապետը չի նշել սակայն, թե որտե՞ղ են համաձայնեցվել այդ սկզբունքները: Խաղաղության պայմանագրի շուրջ այս կամ այն ինտենսիվության եւ շեշտադրումներ ունեցող գործընթաց ծավալվել է մի քանի ուղղությամբ՝ Մոսկվա, Բրյուսել, Վաշինգտոն: Այդ երեք հարթություններից ո՞ր մեկում է եղել սկզբունքների համաձայնեցումը: Ենթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանի ազդարարած սկզբունքները վայելում են բոլոր երեք տիրույթների կամ ձեւաչափերի հավանությունը, ներառյալ նաեւ այլ խաղացողներ, որոնք ուղղակի, թե անուղղակկի տարբեր առնչություններ ունեն այդ ձեւաչափերին եւ հայ-ադրբեջանական խնդրին ընդհանրապես: Այլ կերպ ասած, համաձայնեցված է այն, ինչ գործնականում վայելում է իրավիճակով, խնդրով շահագրգռված բոլոր ուժային կենտրոններին, բոլոր խաղացողներին: Այդ դեպքում ո՞րն է խնդիրը, ի՞նչն է ձգձգման պատճառը: Այստեղ է թերեւս «շան գլուխը»:

Եվ իհարկե միամտություն է համարել, որ խնդիրը լոկ այն է, թե ում հովանու ներքո է լինելու խաղաղության պայմանագրի ստորագրումը, այսինքն՝ որտեղ է ստորագրվելու այն: Ամբողջ խնդիրն այն է, որ խոշորների միջեւ համաձայնեցված չեն սկզբունքներին առնչվող տարբեր նշանակության դետալները՝ դրանց թե տեսականության, թե կիրառականության առումով: Այստեղ է պայքարը, ու այդ պայքարն էլ իր հերթին գտնվում է ավելի լայն ընդգրկումով աշխարհաքաղաքական դիմակայության տիրույթում:

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հարցը խորքային առումով վճռվում է այդտեղ, այլ ոչ թե այս կամ այն մայրաքաղաքում տեղի ունեցող բանակցային գործընթացում: Դա բոլորովին չի նշանակում, որ այդ գործընթացում չի վճռվում ոչինչ, կամ այդ գործընթացը երկրորդական է: Այդուհանդերձ, բուն դաշտը լայն աշխարհաքաղաքականությունն է, հետեւաբար վճռորոշն այն է, թե ինչպես է Հայաստանը դրսեւորում իրեն այդ դաշտում, որովհետեւ դրա արդյունքը պետք է արտացոլվի խաղաղության պայմանագրում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում