Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

Հայաստանի կարեւոր շեշտադրումը՝ արժեհամակարգային հիմք եւ արդիականացման բազա

«Շատերն ասում են, որ Հայաստանը այսօր տառապում է ժողովրդավարության պատճառով, բայց պիտի ընդգծեմ իմ համոզմունքը, որ վերջին տարիների՝ իրեն բաժին հասած անխուսափելի փորձություններից ՀՀ-ն պարզապես կաթվածահար կլիներ, կկորցներ իր անկախությունն ու ինքնիշխանությունը, եթե չլիներ ժողովրդավար», Եվրախորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի շեշտադրումն առանցքային է, ըստ էության՝ հայեցակարգային: Առանձին խոսակցության առարկա է, թե ինչպիսի ներքին եւ արտաքին արդյունավետությամբ է իրացվում Հայաստանի ժողովրդավարությունը, ինչպիսին է ժողովրդավարության աստիճանին տրվող գնահատականն ընդհանրապես, որը կարող է տարբեր լինել կախված անգամ քաղաքական հայացքներից եւ կողմնորոշումներից:

Սակայն աներկբա է մի բան, որ Հայաստանի անվտանգության առանցքում իրապես կարող է լինել միայն ժողովրդավարությունը, ժողովրդավարական համակեցությունը՝ որպես հանրային համակեցության արժեհամակարգային հիմք եւ քաղաքական արդիականացման բազա: Ընդ որում, հենց որպես արժեհամակարգային հիմք եւ արդիականացման բազա, այլ ոչ իբրեւ արտաքին աշխարհից աջակցության ակնկալիքի միջոց, այլ կերպ ասած՝ գին: Ժողովրդավարությունը արժեհամակարգային հիմք եւ քաղաքական արդիականացման բազա դարձնելով է, որ հնարավոր է առավելագույնս բացել Հայաստանի հանրության ստեղծագործական ներուժը եւ այդ կերպ բարձրացնել Հայաստանի արտադրական հզորությունը, բացել արտադրողական ներուժը, այդ բառի կամ հասկացության ոչ միայն տնտեսական, այլ նաեւ մտավոր, մշակութային, գաղափարական իմաստներով:

Հայաստանը չունի այլ մոդելի ռեսուրսային բավարար պաշար,եւ հետեւաբար, եթե Հայաստանի անվտանգության հայեցակարգն ու ռազմավարությունը կառուցվում է այլ մոդելի վրա, այն անխուսափելիորեն բերում է համակարգային ճգնաժամի, դրա հետեւանքով՝ ներհասարակական ճգնաժամի, ըստ այդմ՝ պետականության ճգնաժամի: Ժողովրդավարությունն է պարբերական ճգնաժամային շրջապտույտի չենթարկվելու նախադրյալը, որը հայկական պետականության համար կարեւորագույն է ներկայիս համաշխարհային ճգնաժամի պայմաններում, որովհետեւ աշխարհում ճգնաժամը պահանջում է ներքին ճգնաժամային ռիսկերի չեզոքացման առավել մեծ եւ ինտենսիվ ջանք, որը հնարավոր է առավելապես ժողովրդավարության բանաձեւով առաջնորդվելու պարագայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում