Ինչպես տեղեկացնում է Trend գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ելույթ է ունեցել Աստանայում անցկացվող ԵԱՀԿ գագաթնաժողովում: Ըստ գործակալության տեղեկատվության` Ալիևն իր ելույթում հիմնական ուշադրությունը կենտրոնացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա: Այլ մանրամասներ առայժմ ո՛չ ադրբեջանական, ո՛չ որևէ այլ աղբյուր չի փոխանցում: