Wednesday, 28 02 2024
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել
2023 թվականի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը

Հայտնի է, թե որքան կնահանջի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում կհանանջի միանգամից 4 աստիճանով։ Վերջին երեք հանդիպումներում մերոնք նույնքան պարտություն են կրել խփելով ընդամենը մեկ գնդակ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի սկզբին մեր ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մրցակցի հարկի տակ ոչ-ոքի 1։1 էր խաղացել Թուրքիայի հետ, այնուհետև Երևանում 0։1 հաշվով զիջել Խորվաթիային։ Արդեն հոկտեմբերին Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս նախ 0։2 հաշվով զիջեց Լատվիային այնուհետև 1։3 հաշվով Հյուսիսային Մակեդոանիային։ Ըստ Football-ranking պարեբականի անհաջող ելույթների պատճառով մեր ազգային թիմի վակնաիշը վարականիշային միավորները նվազել են 20․22։ Ըստ նշված պարբերականի ՖԻՖԱ-ի աղյուսակում մերոնք 1234․24 միավորով կհանգրվանեն 95-րդ հորիզոնականում։ Այս տարի Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովին նշանակումից հետո ֆուտբոլի Հայաստանի ազգային համար սկսվեց մի նոր ժամանակաշրջան։ Պետրակովի որակների և այլ թիմերում կատարած աշխատանքի մասին շատ է խոսվել։ Հասկանանք սակայն, թե ինչ վիճակում է ուկրաինացի մասնագետն, այսպես ասած ընդունել Հայաստանի հավաքականը։ ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային աղյուսակում մենք շարունակում ենք զիջել այնպիսի հավաքականների, ինչպիսիք են, օրինակ, Ուգանդան, Օմանը, Կաբո Վերդեն,․․․։

Տարիներ շարունակ, երբ մեր հավաքականը նահանջում էր ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում, բոլորը պնդում էին, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցի վարկանիշային ցուցակը չի արտացոլում իրական պատկերը: Շատերը հիմա էլ այն կարծիքին են, որ ֆուտբոլային թիվ մեկ կառույցը սխալ հաշվարկ է կատարում և օբյեկտիվորեն չի բաշխում միավորներն ազգային հավաքականներին: Տարիներ առաջ, սակայն, երբ մեր հավաքականը հայտնվեց 30-րդ հորիզոնականում, հպարտանում էինք, նույնիսկ «գլուխ գովում»: Այսինքն՝ դասակարգման այս աղյուսակին շատերը վերաբերվում են այնպես, ինչպես ձեռք է տալիս, ըստ իրավիճակի: Մինչև Նորվեգիայի հետ հայտնի հանդիպումը երկրպագուների հիմնական մասը վստահ էր, որ մեր հավաքականը կջախջախի վերը թվարկած հավաքականներին: Հիմա արդեն նման համոզմունք ունեցող մարդկանց թիվը այնքան էլ մեծ չէ: Այո, ներկայիս հավաքականը Օմանի հետ մրցելու ամենայն հավանականությամբ կհաղթի, բայց դա չի նշանակում, որ այս պահին արժանի ենք դասակարգման աղյուսակում այս երկրի հավաքականից ավելի բարձր դիրք ունենալուն: Մինչև հունիսին տեղի ունեցած Ուելսի դեմ մրցավեճը Հայաստանի հավաքականին չէր հաջղվել հաղթել 9 հանդիպումներում ինչը խայտառակ արդյունք է։ Մինչև Ալեքսանդր Պետրակովի գալը Հայաստանի հավաքականն այն աստիճան անհաջող էր ելույթ ունեցել, որ վարկանիշից դժգոհելու մասին այս պահին էլ խոսելու իրավունք ուղղակի չունենք:

Եվրոպայի կտրվածքով կարող ենք ասել, որ ամենաթույլերից մեկն էինք: 2018 թվականին չկարողացանք հաղթել Մալթային, ոչ-ոքի խաղացինք Լիխտենշտեյնի հետ, պարտվեցինք Ջիբրալթարին: Նախորդ ընտրական փուլում կրկին մրցեցինք Լիխտենշտեյնի հետ: Մեկնարկային խաղում հաղթեցինք, և թվում էր, թե սայլը տեղից շարժվում է։ Երևանյան մրցավեճում սակայն Լիխտենշտեյնի հետ կրկին ոչ-ոքի խաղացինք: Հնարավոր է՝ շատերը չհամաձայնեն, բայց ՖԻՖԱ-ի դասակարգման 91-րդ հորիզոնականը արտացոլում է մեր հավաքականի իրական դիրքը համաշխարհային ֆուտբոլում: Ավելին, այսօր աշխարհում մատների վրա կարելի է հաշվել այն հավաքականներին, որոնք երկու տարվա ընթացքում երկու անգամ 9 գնդակ են բաց թողել: Եվրոպայում, բացի Հայաստանից, 9 գնդակ ընդունել է միայն Սան Մարինոյի կիսապրոֆեսիոնալ հավաքականը:Չի բացառվում, որ եթե հանդես գայինք ասիական գոտում, այսօր դասակարգման աղյուսակում լինեինք ավելի բարձր դիրքերում:

Այսինքն՝ որակապես ավելի ցածր հարթության վրա գրանցելով ավելի բարձր արդյունքներ՝ ընդհանուր հաշվարկում ավելի բարձր տեղում կհայտնվեինք: ՖԻՖԱ-ի ցուցակում Հայաստանից ավելի լավ դիրքում գտնվող ոչ եվրոպական հավաքականները ցույց են տվել արդյունք: Օբյեկտիվորեն նրանք արժանի են մեզնից ավելի բարձր հորիզոնականում լինելու: Ի տարբերություն օրինակ Ղրղզստանի կամ Պաղեստինի՝ մենք արդյունք չենք գրանցում։ Խայտառակ պատկերը տեսնելուց հետո Պետրակովը համաձայնե գլխավորել մեր հավաքականը։ Ուլեսին և Լատվիային հաղթելուց հետո կարելի է ասել տեղի ունեցավ բեկում։ Մեզ հաջողվեց որոշակի առաջընթաց գրանցել նաև ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Շոշափելի վերելք գրացելու համար անհրաժեշտ է լավ ֆուտբոլ ցուցադրել ինչը արդյունքի հասնելու գլխավոր գրավականն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում