Monday, 04 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Քենիայի դեմ առանց Ռուսաստանի հայերի․ Ովքեր են հայտնվել խաղից դուրս վիճակում

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային թիմը հերթական ընկերական հանդիպումները անցկացրեց մրցելով աֆրիկյան երկրների հավաքականների հետ։ Կամերունին 1։0 հաշվով հաղթելուց հետո ռուսները ոչ-ոքի 2։2 խաղացին Քենիայի հետ։ Ի տարբերություն նախորդ ընկերական հանդիպումների այս անգամ Ռուսաստանի հավաքականից բացակայում էին հայազգի ֆուտբոլիստները։ Ավելին, հայազգի ֆուտբոլիստները տեղ չէին գտել նույնիսկ Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի ընդլայնված ցուցակում։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին տեղի ունեցած Եգիպտոսի հետ և Կատարի դեմ խաղերին Կարպինը հրավիրել էր հայազգի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կովալենկոյին՝ «Զենիթին» և Ստեփան Օգանեսյանին՝ «Օրենբուրգից»։ Ի դեպ, Եգիպտոսի Մ-23 հավաքականի դեմ խաղում Օգանեսյանը առաջին անգամ կրելով Ռուսաստանի ազգային թիմի մարզաշապիկը՝ դարձել էր գոլի հեղինակ՝ փրկելով իր հավաքականին պարտությունից։ «Ակումբի ղեկավարությունն ինձ Ռուսաստանի հավաքական հրավիրվելու մասին փաստաթուղթ ներկայացրեց: Շատ ուրախ եմ դրա համար: Երբեք չեմ մտածել ազգային հավաքականում ելույթ ունենալու մասին: Պարզապես ուշադրություն եմ դարձրել առաջիկա հանդիպումներին»,- հայտարարել էր Օգանեսյանը Ռուսաստանի հավաքականից հրավեր ստանալուց հետո։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքական էր հրավիրվել նաև «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Վերջինս սակայն մերժել էր այն հայտարարելով, որ որոշում է կայացրել խաղալու Հայաստանի ազգային թիմում։ Սևիկյանի քայլը լայն արձագանք էր ստացել ռուսական մամուլում։ Մասնավորապես, խոսվում էր, որ Հայաստանը «փախցրեց» ռուսական ֆուտբոլը ներկայացնող հերթական տաղանդին։ Սևիկյանը մեր գլխավոր թիմի կազմում մասնակցեց Ռիգայում տեղի ունեցած Եվրո-2024-ի ընտրական փուլի Լատվիայի դեմ մրցավեճին, ինչպես նաև Հյուսիսային Մակեդոնիայի հետ ընկերական հանդիպմանը։ Ինչևէ, ավելի վաղ շատ էր խոսվում սեպտեմբերին կայանալաիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի և Խորվաթիայի դեմ հանդիպումներին Օգանեսյանը կրի մեր ազգային թիմի մարզաշապիկը։ «Չէի ասի, որ հրաժարվել եմ Հայաստանի հավաքական հրավիրվելուց։ Ես ուղղակի ասացի, որ դեռ պատրաստ չեմ ստույգ պատասխան տալ՝ համաձայն եմ, թե ոչ, քանի որ մտածում էի կարիերայիս հետագա շարունակության մասին։ Ես զբաղված եմ եղել այս հարցով։ Եթե սեպտեմբերին առաջարկ լինի, իհարկե, կդիտարկեմ։ Հետևել եմ Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումների արդյունքներին, բայց չեմ կարող ասել, որ հանդիպումները դիտել եմ ուղիղ եթերում։ Ամեն դեպքում, ուրախ եմ, որ նրանք հաղթում են»,- Metararings։-ի թղթակցի հետ զրույցում ասել էր հայազգի ֆուտբոլիստը։ Ներկայում Օգանեսյանը հավաքականի մակարդակով հայտնվել է ըստ էության խաղից դուրս վիճակում։ Նա դուրս մնաց Ռուսաստանի ազգային հավաքականից, ոչ էլ խաղաց Հայաստանում։ Թե ինչով է պայմանավորված Կարպինի ցուցակից դուրս մնալն՝ այս պահին դժվար է ասել։

Երկրորդ անգամ անընդմեջ Ռուսաստանի հավաքական չէր հրավիրվել «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Արսեն Զախարյանը։ Վերջինս կարծես ամրապնդվում է իսպանական թիմի հիմնական կազմում։ «Արսեն Զախարյանի` «Ռեալ Սոսյեդադի» հետ պայմանագիր կնքելու գլխավոր պայմաններից մեկը եղել է այն, որ վերջինս այլևս չի խաղալու Ռուսաստանի հավաքականում։ Ընդ որում, այդ մասին պայմանագրի մեջ կոնկրետ կետ կա։ Միևնույն ժամանակ արդեն ՖԻՖԱ-ին հայտ է ուղարկվել, որպեսզի կառույցը թույլ տա Զախարյանին փոխել քաղաքացիությունը և խաղալ Հայաստանի հավաքականում։ Բանակցությունները շարունակվում են»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ Այս տեղեկությունը չէր հաստատվել, սակայն Կարպինի կողմից հավաքականի առաջատար ֆուտբոլիստին երկրորդ անգամ չհրավիրելու որոշումը վկայում է, որ հայ ֆուտբոլիսի շուրջ խնդիրներ կան։

Ինչ վերաբերվում է Ալեքսանդր Կովալենկոյին, ապա այս ֆուտբոլիստը մեկ ամիս առաջ միայն վերջին պահին էր հայտնվել Կարպինի ցուցակում։ Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ռուսները մտադիր են ամուր պատնեշ սահմանել հայազգի ֆուտբոլիստների համար արգելելով նրանց խաղալ Հայաստանի հավաքականում։ Խոսվում էր նաև, որ Կովալենկոն ցանկություն ունի սեպտեմբերին միանալու Հայաստանի հավաքականին, բայց․․․։ Փաստն այն է, որ Հայաստանի հավաքականի մերժած բոլոր ֆուտբոլիստներն այս պահին տեղ չունեն նաև Ռուսաստանի հավաքականում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում