«ՀԺ» գրում է, որ Երևանի Մաշտոցի պողոտայի` փակ շուկայի մոտ գտնվող «Երևան սիթի» սուպերմարկետը երեկվանից դադարեցրել է իր գործունեությունը:
«Սուպերմարկետի վրայից հանվել են «Երևան սիթի» գրառումները, իսկ դռան վրա փակցված է «ստուգում» գրառումը: Սուպերմարկետի ամբողջ պարունակությունը երեկ հանվում էր տարածքից»:
Երբ թերթի թղթակիցը փորձել է պարզել, թե ինչ է տեղի ունենում, սպիտակ շապիկով մի սուբյեկտ հարձակվել է թղթակցի վրա և խոչընդոտել նրա աշխատանքը:
«Ընդհանրապես Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող օբյեկտների մոտ Լֆիկի բանդերլոգների հարձակումները լրագրողների վրա սովորական երևույթ են դարձել: Նշենք, որ Ալեքսանյանը, ըստ որոշ տեղեկությունների, փակ շուկան վերածելու է հսկայական սուպերմարկետի «Երևան սիթի» անունով, իսկ «Երևան սիթիի» արդեն դատարկվող տարածքում գործելու է հագուստի խանութ»,- հավելում է «ՀԺ»-ն:










































