Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքի բնակիչ Բենեդիկտ Լե Գուչի ռեզյումեն համարվել է վատագույնը աշխարհում: Ինչպես հայտնում է mignews.com-ը, բրիտանացին ռեզյումեն գրել է, քանի որ կառավարությունը ստիպում է «խրոնիկ գործազուրկներին» մասնակցել հատուկ դասընթացների:
Ռեզյումեում Լե Գուչը բացահայտ գրել է գողության և աշխատանքային պարտականությունները չկատարելու իր թուլության մասին և իր նախկին աշխատանքային փորձը բնութագրել որպես սարսափելի ձանձրալի: Լե Գուչն իր ռեզյումեում նշել է, որ իր աշխատանքի ընթացքում նա իր տնօրենի հետ պահմտոցի է խաղացել, թխվածքների գողություն է կատարել և ձիերի հետ սեռական հարաբերության մեջ նտել, և այս առումով ունի աշխատանքային փորձ:
Լե Գուչը ռեզյումեի «Հոբբի» հատվածում նշում է, որ հաճախ փակում է իր աչքեր և պատկերացնում, թե Դարտ Վադերն է` «Աստղային պատերազմներ» ֆիլմի կերպարներից մեկը։
Ռեզյումեի վերջում բրիտանացին գրել է, որ հույս ունի այն կօգնի իրեն աշխատանք գտնել:










































