Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Երկու Տիգրանների հանդիպումը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված «Մեկ աշխատանք» խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը։ Հայոց արքայի 2150-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառումներն անցկացվում են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։
Կառավարության ղեկավարը շրջել է ցուցասրահներով և ծանոթացել ութսունչորս ստեղծագործողների աշխատանքներին` գեղանկարներին, քանդակներին ինչպես նաև Արցախի Տիգրանակերտ հնավայրից բերված պեղածո նյութերին։ Ցուցահանդեսին ներկայացված ստեղծագործություններից մրցույթով ընտրվելիք աշխատանքը կարժանանա «Վարդգես Սուրենյանց-150» արծաթե հուշամեդալին։
Տիգրան Սարգսյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է. «Այսօր նշելով Տիգրան Մեծի 2150-ամյակը` նպատակ ունենք մեկ անգամ ևս բացահայտել Տիգրան Մեծի խորհուրդը մեր ժողովրդի ու պատմության համար։ Տիգրան Մեծ ասելով՝ նկատի ունենք հայ ժողովրդի միասնական երազանքը, հզոր, ամուր հայրենիք ունենալու գաղափարը, որը մշտապես կապել ենք Տիգրան Մեծի հետ»։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ Տիգրան Մեծի օրինակը մշտապես ոգեշնչել է հայ ժողովրդին՝ պայքարելու հանուն իր պետականության վերականգման։ «Դա այնպիսի ներուժ է, որը մշտապես ոգեշնչել է հայ ժողովրդին պայքարելու իր անկախ պետականության վերականգնման համար, և, ի վերջո, այդ երազանքի, այդ ներուժի շնորհիվ մենք հասել ենք հաջողության։ Ընդհանրապես, ուսումնասիրելով Տիգրան Մեծի պատմությունը` տեսնում ենք, որ բազմաթիվ դրվագներ կան այդ պատմության մեջ, որոնք արդիական նաև այսօր»։ Վարչապետը կարևորել է նաև այն, որ Արցախում գտնվող Տիգրանակերտ քաղաքը պեղում են հայ մասնագետները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում