Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հոկտեմբերի 17-18-ը պաշտոնական այցով կմեկնի Պեկին։
Այնտեղ Տոկաևը կմասնակցի Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» երրորդ միջազգային համաժողովին և բանակցություններ կվարի Չինաստանի բարձրագույն ղեկավարության հետ։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։