Tuesday, 09 06 2026
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ

«Դամբանական». Հովիկ Աբրահամյանը զգացե՞լ է վտանգը

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բավական հետաքրքրական դատողություններ է արել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից Կարեն Կարապետյանի հրաժարականի, իսկ ավելի ճիշտ պաշտոնանկության վերաբերյալ: Նա հայտարարել է, որ ցավով է արձանագրում Կաապետյանի քաղաքականությունից դուրս գալն ու համարում է, որ նրա ուժերը պետք է օգտագործել քաղաքականության մեջ:

Թվում է, թե Աբրահամյանի այս խոսքերը ընդամենը հանդիսավոր արարողակարգ է, որ ասվում է հեռացողի հետևից, յուրօրինակ քաղաքական «դամբանական»: Իրականում, սակայն, ԱԺ նախագահի խոսքերի մեջ կա ակնհայտ տագնապ, որը հատկապես արձանագրվում է նաև նրա այն արտահայտության մեջ, թե հույս ունի, որ ամեն ինչ կարվի ընտրությունների ժամանակ կոալիցիոն պայմանավորվածությունները հարգելու համար: Եթե սրան գումարում ենք նաև այն, որ Աբրահամյանը բարձրաձայնում է ԱԺ նախագահ մնալու ցանկության մասին, ապա պարզ է դառնում, որ Հովիկ Աբրահամյանը լուրջ մտահոգություններ ունի իր քաղաքական ճակատագրի վերաբերյալ:

Բանն այն է, որ ցավ հայտնելով Կարապետյանի պաշտոնանկության վերաբերյալ, ըստ ամենայնի փորձում է Սերժ Սարգսյանին ակնարկել, որ յուրայիններին պետք չէ մի կողմ դնել քաղաքականությունից: Նույն մտահոգությունն էլ կա կոալիցիոն հուշագրի մասին խոսքի առումով, քանի որ Հովիկ Աբրահամյանի ԱԺ նախագահ մնալը կախված է հենց այդ հուշագրից: Հուշագրում ամրագրված դասավորությունն է նրան ԱԺ խոսնակի դեր երաշխավորում ընտրություններից հետո, իսկ եթե այդ դասավորությունը խառնվի, ապա Հովիկ Աբրահամյանը կարող է հայտնվել Կարեն Կարապետյանի վիճակում:

Ավելին, նա կարող է այդ վիճակում հայտնվել հենց հուշագրի խառնվելու գործընթացի արդյունքում, ընտրություններից առաջ նույնիսկ: Այս պատճառով է Աբրահամյանը ցավ հայտնում Կարապետյանի հեռանալու կապակցությամբ և հույս հայտնում, որ կոալիցիոն հուշագրի վրա դա ազդեցություն չի թողնի: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի հեռացումը ներիշխանական բավական լուրջ ինտրիգ է և անխուսափելիորեն վկայում է իշխանության ներսում ուժերի վերադասավորության մասին, ընդ որում ոչ թե զուտ հեռանկար, այլ ինչ որ մասով արդեն նույնիսկ որպես կատարված փաստ: Երբ դիտարկում ենք մինչ այժմ տեղի ունեցող այդ ինտրիգային պաշտոնանկությունների շղթան, ապա դրա հիերարխիկ կառուցվածքը հուշում է, որ աստիճանները ավելի ու ավելի են մոտեցել Հովիկ Աբրահամյանին, եթե ոչ ընդուպ, ապա առնվազն ձեռքը երկարելու հեռավորության, ինչը չի բացառում, որ Աբրահամյանը կարող է “ընկնել” նույնիսկ Սարգսյանի ձեռքի պատահական շարժումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում