Wednesday, 17 04 2024
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն
Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված փոխգնդապետի կոչումն անվավեր է ճանաչվել
Հիմնավորվել է՝ Ծառուկյանի աշխատակիցները աբովյանցու են ծեծել. նախաքննությունն ավարտվել է
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:00
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Շառլ Միշել
Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից․ «Ազատություն» ռադիոկայան
Հայաստանը և Սիրիան կապված են քաղաքական, պատմական, մշակութային և միջանձնային խորը հարաբերություններով. ՀՀ նախագահ
Հայաստանը Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացնի
Լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի են. պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք
19:10
Իրանը պատրաստվում է Իսրայելի պատասխան հարվածին. The Wall Street Journal
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Ռուսաստանում ջրածածկ եղած տների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան հազարով
18:40
Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի և Իրանի վրա ճնշման հարցը

5 իրավիճակ, որոնցում կարող եք հայտնվել «ոչ պաշտոնական» iPhone ձեռք բերելիս

iPhone-ը հանրության սիրելին է։ Այն օգտագործում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, իսկ ընկերության լոգոն հաճախ հանդիպում է ճանաչված ֆիլմերում և սերիալներում: Զարմանալի չէ, որ հանրաճանաչ սմարթֆոն ձեռք բերելու մեծ ցանկություն ունենալով` շատերը կորցնում են իրենց զգոնությունը: Ի վերջո, նույնիսկ նոր օրիգինալ iPhone-ը կարող է անակնկալներ մատուցել, որոնց երբեք չեք բախվի Apple-ի պաշտոնական գործընկեր iSpace-ից iPhone ձեռք բերելու դեպքում:

Որն է «ոչ պաշտոնական» iPhone-ը և ո՞րն է դրա գրավչությունը

Սա օրիգինալ Apple սմարթֆոն է, որն ապօրինի ճանապարհով բերվել է Հայաստան՝ վերավաճառքի նպատակով։ Օրինակ՝ Չինաստանից, Ճապոնիայից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից կամ ԵՄ երկրներից։ «Ոչ պաշտոնական» վաճառողները iPhone-ներ են գնում իբր անձնական օգտագործման համար, սակայն մեր սահմանն անցնելիս որևէ փաստաթուղթ չեն լրացնում և որևէ հարկ չեն վճարում։ Այս ամենը վերջիններիս թույլ է տալիս վաճառել հաճախորդներին ավելի ցածր արժեքով։ Բայց ի՞նչ գնով: Կան բազմաթիվ ռիսկեր, և դրանք բոլորն ընկնում են հաճախորդների ուսերին:

• Վաճառողի նվազագույն պատասխանատվություն: Եթե iPhone-ը գնել եք պաշտոնական ներկայացուցչից և վերջինիս հետ խնդիր է առաջացել, խնդիրն անխոչընդոտ լուծվում է պաշտոնական սերվիս կենտրոնի կողմից` Apple-ի պաշտոնական երաշխիքի շրջանակներում: Արդյունքում, Ձեզ առաջարկվում են խնդրի լուծման հնարավոր տարբերակներ` iPhone-ի վերանորոգում, փոխարինում կամ գումարի վերադարձ: Նշենք, որ iSpace-ն ունի պաշտոնական սերվիս կենտրոն` հավաստագրված Apple-ի կողմից: Ամբողջական ծառայությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Սակայն «ոչ պաշտոնական» վաճառողների դեպքում ամեն ինչ այդքան էլ հարթ չէ: Օրինակ, խանութ-սրահը կարող է փոխել իրավաբանական անձը, և այդ ժամանակ Դուք ստիպված կլինեք լուծել խնդիրը ինքնուրույն: Կամ վաճառողի սպասարկման կենտրոնը կարող է հրաժարվել ընդունել խնդիրը՝ պատրվակով, որ խափանման մեղավոր կողմը հանդիսանում է գնորդը (չնայած դա այդպես չէ): Իսկ տրված սահմանափակ երաշխիքի պատճառով պաշտոնական սերվիս կենտրոնը կարող է օրինական կերպով հրաժարվել ոչ պաշտոնական iPhone-ի սպասարկումից: Իր կայքում Apple-ը զգուշացնում է.

«Apple-ի արտադրանքի գնման երկիր չհանդիսացող երկրում վերջինիս սպասարկման տարբերակները կարող են սահմանափակ լինել: Եթե Apple-ի արտադրանքի սպասարկումը հասանելի չէ տվյալ երկրում, ապա Apple-ը Ձեզ կտեղեկացնի առաքման և սպասարկման հնարավոր լրացուցիչ վճարների մասին, որոնք կարող են կիրառվել մինչև ծառայության մատուցումը»:

• iPhone-ի ապարատային մասի տարբերությունները: Դրանք կարող են վերաբերել 5G-ին, աջակցվող LTE տիրույթներին և այլ մոդուլներին:

• Ֆունկցիոնալ սահմանափակումներ: Օպերատորի բլոկավորում, eSim-ի բացակայություն կամ, ընդհակառակը, SIM քարտի ֆիզիկական բնիկի բացակայություն:

• Վտանգ, որ կեղծ կամ վերանորոգված iPhone-ը կարող է ներկայացվել որպես նոր: Վաճառողն արդեն խախտել է օրենքը՝ սահմանով ապրանքներ տեղափոխելով ։ Արդյոք կա երաշխիք, որ վերջինս կրկին չի խաբի։ Լինում են դեպքեր, երբ խաբեբաները կպչուն պիտակներ (սթիքերներ) են դնում կեղծ տուփի վրա՝ այլ՝ չակտիվացված և օրիգինալ iPhone-ին վերաբերող տեղեկություններով: Արդյունքում սերիական համարը և IMEI-ը նշված են լինում Apple-ի կայքում, սակայն տուփը պարունակում է բոլորովին այլ սարք։

«Մի երկրում, որը չի հանդիսանում Apple-ի արտադրանքների գնման երկիր, ծառայության տարբերակները կարող են սահմանափակ լինել: Եթե Apple-ի արտադրանքի սպասարկումը հասանելի չէ նման երկրում, նախքան ծառայություն մատուցելը, Apple-ը Ձեզ պետք է տեղեկացնի առաքման և սպասարկման հետ կապված բոլոր հնարավոր լրացուցիչ վճարների մասին»,- նշվում է Apple-ի կայքում։
Այսպիսով, վերջնական որոշումը սպասարկման կենտրոնինն է:

«Ոչ պաշտոնական» iPhone-ների էական բացասական կողմն այն է, որ վերջիններիս վաճառողները կարող են թաքցնել որոշ մանրամասներ: Թեև Դուք կարող եք չնկատել որոշ տարբերություններ, սակայն մյուսները կարող են հանգեցնել խնդիրների: iSpace-ը զրուցել է այն մարդկանց հետ, ովքեր գնել են «ոչ պաշտոնական» սմարթֆոններ և զղջացել դրա համար։

Պատմություն #1: Հիասթափեցնող Փորձ
«Ես ունեի չինական iPhone 12, որը չէր աջակցում eSIM-ը: Այն ուներ նույն տեսքը, ինչ «եվրոպական» տարբերակը. միակ տարբերությունը ֆիզիկական SIM քարտերի երկակի բնիկն էր: Եթե ուշադիր ուսումնասիրեինք, կտեսնեինք, որ այդ բնիկներն զսպանակներ ունեին, և քարտերը երկու կողմից կարող էին տեղադրվել: Այդ iPhone-ը իսկական էր, հաստատված էր Apple-ի կայքի միջոցով. Ամեն ինչ նորմալ էր թվում:

Եթե վաճառողն ինձ նախապես բացատրեր, որ բացի իրենց հայրենի երկրից, ոչ մի այլ երկրում eSIM-ը չի աշխատի «չինական» iPhone-ների վրա, ապա ես այն չէի գնի: Որովհետև ես անընդհատ ստիպված եմ լինում աշխատանքի բերումով կապի մեջ մնալ: Երբ ես մեկնում եմ հանգստի կամ գործուղման, ես սովորաբար կարգավորում եմ տեղական SIM քարտս eSIM գնումների հավելվածի միջոցով: Սովորական iPhone-ն աջակցում է 8 վիրտուալ SIM քարտերի, որոնց միջև կարելի է անցում կատարել, սակայն իմն ուներ ընդամենը երկուսը, որոնք ֆիզիկական էին և պահանջում էին ձեռքով փոխարինում:

Թեև ոմանց համար դա խնդիր չէ, սակայն դա ինձ համար խնդիր էր։ Ի վերջո, ես հոգնել եմ թղթի սեղմակների հետ աշխատելուց և օպերատորների կրպակներ փնտրելուց, ուստի գնեցի ևս մեկ iPhone»:

Նշում. eSIM-ի աջակցությունը iPhone-ներում սկսվել է iPhone XS-ով: Այնուամենայնիվ, այս հատկությունը բացակայում է ասիական շուկայի համար նախատեսված որոշ iPhone-ներում։ Apple-ի սմարթֆոնները մայրցամաքային Չինաստանի համար, ինչպես նաև Հոնկոնգի և Մակաոյի որոշ մոդելներ չեն աջակցում eSIM-ին՝ Չինաստանի կառավարության պահանջների պատճառով: Անհնար է «բացել» Dual SIM iPhone-ը նույնիսկ այլ երկրներում:

Առկա է նաև հակառակ իրավիճակը. iPhone 14-ի ամբողջ շարքը ամերիկյան շուկայի համար աջակցում է միայն eSIM-ին և ընդհանրապես չունի ֆիզիկական քարտերի համար նախատեսված բնիկ:

անց ես գնացի սպասարկման կենտրոն՝ մարտկոցը փոխելու, և հենց այդ ժամանակ իմացա, որ իմ iPhone-ը մեկ անգամ արդեն նախկինում վերանորոգվել է: Ավելին, դա արվել է ոչ պաշտոնապես Չինաստանում ինչ-որ տեղ: Տեխնիկական մասնագետն ինձ ցույց է տվել մի փունջ ծուռ կպչուն պիտակներ, որոնց ներսում չինական տառերով գրվածք է եղել: Որոշ բաղադրիչներ նույնիսկ օրիգինալ չէին»։

Նշում. Պաշտոնապես վերանորոգված iPhone-ները խնդիր չեն ներկայացնում. դրանք հաճախ ավելի հուսալի են լինում, քան սովորական օգտագործվածները, որոնք նշված են դասակարգված կայքերում: Դա պայմանավորված է նրանով, որ վերավաճառքից առաջ վերջիններս անցնում են համակարգային բոլոր բաղադրիչների ֆունկցիոնալության թեստավորում, և եթե որևէ խնդիր է ի հայտ գալիս, ապա այդ մասը փոխարինվում է նորով: «Ոչ պաշտոնական» շուկայի խնդիրն այն է, որ կեղծված կամ վատ վերանորոգված iPhone-ները՝ ցածրորակ մասերով, կարող են վաճառվել վերանորոգված լինելու անվան տակ։ Եթե Ձեր բախտը բերի, դրանք կարող են աշխատել 1-2 տարի, բայց ոչ բոլորին է դա հաջողվում:

Ոչ պաշտոնական շուկայի մեկ այլ խնդիրն է վերանորոգված iPhone-ների վաճառքը՝ որպես նոր: Այս դեպքում գնորդը հայտնվում է խաբված իրավիճակում։ Նախ, հիասթափեցնող է վճարել նոր հեռախոսի համար և ձեռք բերել օգտագործվածը: Երկրորդ, ոչ ոք չգիտի, թե ինչ է թաքնված հեռախոսի ներսում

Պատմություն #3: Քաղված Դաս
«Մի քանի տարի առաջ ընկերս Ամերիկայից ինձ համար նոր iPhone բերեց: Պարզվեց, որ այն բլոկավորված է, աշխատում է միայն կոնկրետ օպերատորի SIM քարտով։ Մեր հայկական SIM քարտը չի աջակցվում: Պարզվեց, որ ընկերս հեռախոսը գնել է առցանց՝ չկարդալով կայքի հավելյալ տեղեկությունը։

Վերանորոգման խանութում ինձ խորհուրդ տվեցին օգտագործել հատուկ միկրոչիպ, որը կլուծի SIM քարտի խնդիրը: Իսկ դրա վրա պետք է լրացուցիչ գումար ծախսեի։

Նշում. «Բլոկավորված» iPhone-ը կարող է ապաբլոկավորվել երկու եղանակով՝ պաշտոնապես օպերատորի միջոցով (կամ ուղղակիորեն կամ երրորդ կողմի միջոցով) , կամ ոչ պաշտոնապես Turbo Sim-ի միջոցով: Turbo Sim-ը հատուկ ադապտեր է, որը միկրոչիպի վրա պարունակում է IMSI նույնացուցիչներ, որն օգնում է շրջանցել բլոկավորումը: Երկու մեթոդներն էլ վճարովի են: Ավելին,Turbo Sim-ը լուրջ թերություններ ունի:

Պատմություն #4: Անակնկալ
«Ես գնեցի օգտագործված ճապոնական iPhone, և պարզվեց, որ հնարավոր չէր անջատել տեսախցիկի կափարիչի ձայնը, որն աներևակայելի բարձր էր: Դա կարող է աննշան թվալ, բայց լուսանկարիչների համար դա մեծ խնդիր է: Պատկերացրեք, որ ավտոբուսում եք և ցանկանում եք լուսանկարել, և ավտոբուսի ուղևորները շրջվում են՝ տեսնելու, թե ով է իրենց լուսանկարում: Դա անընդհատ նյարդայնացնում է: Եթե Դուք զբաղվում եք կոնտենտի ստեղծմամբ, ապա լավ մտածեք նախքան «ճապոնական» iPhone ձեռք բերելը»:

Նշում. տեղական օրենքներով՝ չի թույլատրվում խլացնել խցիկի կափարիչի ձայնը iPhone-ներում, որոնք նախատեսված են Ճապոնիայի և Հարավային Կորեայի համար: Դա լուծելու համար սկզբնական ակտիվացման ժամանակ անհրաժեշտ է տեղադրել տեղական SIM քարտ: Ոչ բոլոր վաճառողները կարող են իմանալ այս խնդրի մասին:

Պատմություն #5: Կանխատեսված
«Ես գնեցի նոր, չօգտագործված iPhone 11 «ոչ պաշտոնական» խանութից: Ես ճանաչում էի վաճառողին նախկինում իմ կողմից կատարած AirPods-ի և Apple Watch-ի գնումներից, որոնք մինչ այժմ լավ են աշխատում: Ցավոք, iPhone-ը գնելուց անմիջապես հետո խնդիրներ առաջացան սենսորային էկրանի հետ. մի պարզ թերություն: Apple-ի լիազորված սպասարկման կենտրոնը հրաժարվեց այն ծածկել երաշխիքով՝ դրա «ոչ պաշտոնական» կարգավիճակի պատճառով։

Ես կապ հաստատեցի վաճառողի հետ, ով համաձայնեց օգնել՝ նախազգուշացնելով, որ երկար գործընթաց է սպասվում: Քանի որ դա եվրոպական iPhone էր, այն պետք է սպասարկվեր արտասահմանում: Ինձ հարմար չէր առանց պահեստային հեռախոսի։ Ես ստիպված էի ամեն ինչ իմ ձեռքը վերցնել: Իմ ընկերներից մեկը, ով հաճախ էր այցելում ԵՄ, տարավ իմ iPhone-ը տեղական սպասարկման կենտրոն, որտեղ նրանք ճանաչեցին խնդիրը որպես երաշխիքային դեպք և շտկեցին այն: Ես դաս քաղեցի. նույնիսկ բարձրորակ տեխնիկաները երբեմն կարող են խափանվել, ուստի ապահովագրություն ունենալը լավ գաղափար է»:

Նշում. Apple-ի սարքավորումները հազվադեպ են խափանվում, սակայն անսպասելի դեպքերից ոչ ոք ապահովագրված չէ: iPhone-ները սովորաբար իրավասու են երաշխիքային սպասարկման համար իրենց սկզբնական գնման երկրում: Մյուս տարածաշրջաններում դա կատարվում է սպասարկման կենտրոնի հայեցողությամբ: Եթե «ոչ պաշտոնական» iPhone-ում հայտնաբերեք որևէ թերություն, ապա ստիպված կլինեք կամ այն տանել արտերկիր, կամ վստահել տեղական «ոչ պաշտոնական» սերվիս կենտրոններին, և վճարել այն ծառայության համար, որը պետք է Ձեզ հասանելի լիներ անվճար:

Ինչպե՞ս բացահայտել «ոչ պաշտոնական» iPhone-ը:

Դուք կարիք չեք ունենա դա անելու, եթե սարքը գնեք Apple հավաստագրված վերավաճառողներից, քանի որ նրանք վաճառում են բացառապես պաշտոնական iPhone: Այդ սարքերի տուփերն ունենում են պիտակ, որը ցույց է տալիս Ձեր երկիր ներմուծման կարգավիճակը:

Եթե iPhone եք գնում ոչ պաշտոնական վաճառողներից կամ երկրորդային շուկայից, ուշադրություն դարձրեք մակնշմանը: “CE” մակնշումը նշանակում է Eurotest սերտիֆիկացում և փաստում է այն, որ սարքը համապատասխանում է եվրոպական չափանիշներին: “EAC” -ն նշանակում է, որ սարքը հավաստագրված է վաճառքի համար Մաքսային միության անդամ պետություններում՝ Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում ։ Իսկ “CCC” նշանակում է չինական սերտիֆիկացում:

Դուք կարող եք պարզել այն տարածաշրջանը, որի համար Արտադրվել է Ձեր iPhone-ը ՝ օգտագործելով մոդելի համարը: Դուք այն կարող եք դեկոդավորել Apple-ի պաշտոնական կայքում:

Ինչպե՞ս գնել iPhone և չսխալվել
Խնդիրներից խուսափելու ամենադյուրին ճանապարհը Ձեր iPhone-ը պաշտոնական գործընկերոջից գնելն է: Այդ դեպքում կարող եք վստահ լինել, որ ձեռք եք բերել հատուկ հայկական շուկայի համար սերտիֆիկացված օրիգինալ հեռախոս, որը կարող է սպասարկվել երաշխիքով առանց որևէ խնդրի։

iSpace–ը հանդիսանում է Apple-ի պաշտոնական գործընկերը Հայաստանում։ Բրենդի խանութ-սրահներում բոլոր ներկայիս iPhone-ները ներկայացված են բաց ցուցադրությամբ. կարող եք ինքներդ ստուգել դրանք: Օրինակ, համեմատել, թե որ չափն է ավելի հարմար տեղավորվում Ձեր ձեռքում, փորձարկել տեսախցիկը և վերջինիս ֆունկցիաները: Իսկ Apple-ի կողմից սերտիֆիկացված խորհրդատուները կօգնեն Ձեզ կատարել ճիշտ ընտրություն:

iSpace–ի մեկ այլ առավելությունն այն է, որ այն ունի Apple-ի պաշտոնական սերվիս կենտրոն, որտեղ Դուք կկարողանաք օգտվել պրոֆեսիոնալ վերանորոգման ծառայություններից և ստանալ ամբողջական երաշխիքային սպասարկում հավաստագրված մասնագետների կողմից:

Գնեք Apple-ի պաշտոնական տեսականին առցանց iSpace.am կայքից կամ այցելեք iSpace խանութ-սրահներ` RIO Mall, 1-ին հարկ և Ամիրյան 7 հասցեներով:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում