Saturday, 13 04 2024
Տեղումներ չեն սպասվում
Հայաստանում ֆրանսիացիները ներդնում են լեռնահրաձիգների զորատեսակ. բայց շեշտը դրվելու է «սպեցնազի» վրա
Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել
Ամեն բան քանդված է. ԵՄ-ն և ԱՄՆ-ն նոր դռներ են բացում՝ ցույց տալով, որ Հայաստանը մենակ չէ
Ո՞ր դեպքում կառաջանա քաղաքական ճգնաժամ. «Հրապարակ»
«Արմենալը» չի փակվի. «Հրապարակ»
ՔՊ-ում ապշած են Արարատ Միրզոյանի նյարդային ծիկերից. «Հրապարակ»
Ողբերգական շղթան ընդհատելու հրամայականը
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին». «Հրապարակ»
Freedom house-ը Ալավերդու համայնքապետի պաշտոնազրկումը համարել է ապօրինի․ ՏԿԵ նախարարը լռում է. «Ժողովուրդ»
ԱԺ-ն արտահերթ նիստ կհրավիրի. Հայտնի է օրակարգը. «Հրապարակ»
ԲԴԽ դատավոր անդամի միակ թեկնածուն նախորդ տարի ՔՊ-ի կողմից մերժվածն է. «Ժողովուրդ»
ՀՀ ԿԳՄՍ նախարարը կմասնակցի Կանանց համաշխարհային գագաթնաժողովին և նախարարական կլոր սեղանին
ՀՀ ՊՆ-ն հրապարակել է վթարի հետևանքով մահացած զինծառայողների անունները
«Մորս է նեղացրել». 17-ամյա տղայի մոտ հայնաբերվել է արյունոտ դանակ
Երևանը պաշտոնականացնում է ռազմական կապերը Լոնդոնի հետ
Աստղիկ Մելքոնյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
23:45
Ղազախստանում ջրհեղեղի հետևանքով չորս նավթահոր է հեղեղվել
Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում այրվել է մոտ 600 հակ անասնակեր
23:15
Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել իր և Իսրայելի հակամարտությանը
Վրաստանի վարչապետն անարդար է համարում Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություննրի մեկնարկը
Փաշինյանի վախերը «Երկիր Նաիրիից»
Հայաստանը հանե՛ք Նոյեմբերի 9-ի «կախիչից». ագրեսիայի գայթակղություն է
Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ
Փաշինյանը գաղտնիք է բացել. «Իսկանդեր»-2
Իրանի դեմ իսրայելական ծրագիրը կարող է ստանձնել Բաքուն. վերջին կրակոցները գուցե դրա նշանն են
Անպատիժ են մնում ռուսական անօրինականությունները ՀՀ-ում. Պերմյակովը պատիժը կրո՞ւմ է, հայտնի չէ
Լևոն Քոչարյանը կոնսուլտացիա պետք է անի միակ տղամարդու հետ՝ հասկանալու 4 գյուղերի խնդիրը
Զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով վիրավորվել է 20 զինվորական
Հայացք դրսից

Արգենտինան պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցության նպատակով. դեսպան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ:
Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության ընթացքում նրա կատարած աշխատանքի և հայ-արգենտինական հարաբերությունների ամրապնդման համար:

«Ես չեմ կասկածում, որ հայ-արգենտիանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն և 1992 թվականից ի վեր դրանք շարունակական վերելք են ունեցել: Անցած երեք տարիների ընթացքում մենք զգացել ենք Ձեր անձնական սրտացավությունը այս դժվարին ժամանակներում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Իմացած եղեք, որ այս իրավիճակում մեր բարեկամների ու գործընկերների աջակցությամբ ենք կարողանում որոշումներ ընդունել երկրի կայունությունն ու զարգացումն ապահովելու համար»,- նշել է նախագահը:

Ըստ աղբյուրի՝ դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Գրեթե երեք տարի Հայաստանում աշխատելուց հետո ես վերադառնում եմ Արգենտինա՝ այստեղ թողնելով շատ ընկերների, և վստահեցնում եմ, որ Դուք էլ ի դեմս ինձ, ունեք նոր ընկերոջ Արգենտինայում»:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա սերտ հարաբերությունների հետագա զարգացման հարցեր: Կարևորվել է երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացումը:

«Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, այս կապակցությամբ դեսպան Վերգարան տեղեկացրել է, որ Արգենտինան առաջիկայում պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան բռնի տեղահանվածներին աջակցության նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ մտքեր են փոխանակվել նաև ընդհանուր տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ, այս համատեքստում դեսպան Մարիանո Վերգարան ընդգծել է, որ Արգենտինան լիարժեքորեն աջակցում է Հայաստանի՝ տարածաշրջանում խաղաղության ու հարևանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում