Wednesday, 17 04 2024
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն
Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված փոխգնդապետի կոչումն անվավեր է ճանաչվել
Հիմնավորվել է՝ Ծառուկյանի աշխատակիցները աբովյանցու են ծեծել. նախաքննությունն ավարտվել է
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:00
Օտարերկրյա գործակալների մասին օրենքը Վրաստանին կհեռացնի ԵՄ-ից. Շառլ Միշել
Հայաստանն առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից․ «Ազատություն» ռադիոկայան
Հայաստանը և Սիրիան կապված են քաղաքական, պատմական, մշակութային և միջանձնային խորը հարաբերություններով. ՀՀ նախագահ
Հայաստանը Տաթևի և Տաթևի մեծ անապատ վանական համալիրները Հաագայի կոնվենցիայով ուժեղացված պաշտպանության տակ առնելու հայտ կներկայացնի
Լաբորատոր փորձաքննության արդյունքները հայտնի են. պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք
19:10
Իրանը պատրաստվում է Իսրայելի պատասխան հարվածին. The Wall Street Journal
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Ռուսաստանում ջրածածկ եղած տների թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան հազարով
18:40
Իսրայելի ԱԳ նախարարը Բրիտանիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ քննարկել է ՀԱՄԱՍ-ի և Իրանի վրա ճնշման հարցը
Հնդկաստանը բնակչության թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում
18:30
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծին
Հայաստանը և Սիրիան կապված են միմյանց. Խաչատուրյանը՝ դեսպանին
18:10
Հարավային Կորեան մարտական հրաձգությամբ վարժանքներ է անցկացրել ԿԺԴՀ-ի սահմանի մոտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Փորձել են մաքսային հսկողությունից թաքցնելով Վրաստանից 67կգ դեղորայք ներկրել
Արցախից դուրս են գալիս նաեւ ռուսները. ի՞նչ են պայմանավորվել Մոսկվան ու Բաքուն

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում համատեղ հայտարարություն է ներկայացվել Արցախի իրավիճակի վերաբերյալ

Ժնևում հոկտեմբերի 11-ին ընթացող Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 54-րդ նստաշրջանի շրջանակներում 34 երկրներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ խոր մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) մարդասիրական և մարդու իրավունքների ծանրագույն ճգնաժամի կապակցությամբ։ Համատեղ հայտարարությունն ընթերցվել է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության կողմից։

Համատեղ հայտարարությունում նշվում է, որ հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական գործողության, ինչպես նաև Լաչինի միջանցքի՝ ինն ամիս շարունակվող արգելափակման հետևանքով։

Համատեղ հայտարարության հեղինակները համաձայնություն են հայտնել Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Թյուրքի հետ, որ անհրաժեշտ է անհապաղ, անկախ և թափանցիկ հետաքննություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) գրանցված մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների շուրջ։ Նրանք նաև համոզմունք են հայտնել, որ Բարձր հանձնակատարի գրասենյակը պետք է մշտադիտարկում իրականացնի Լեռնային Ղարաբաղում (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․), հանդիպի Հայաստան տեղահանված փախստականների հետ և դրա մասին զեկուցի Մարդու իրավունքների խորհրդին։ Երկրները պատրաստակամություն են հայտնել դիտարկել Մարդու իրավունքների խորհրդում հետագա այլ քայլերի իրականացման հնարավորությունը։

Հայտարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ստեղծել պայմաններ՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, ովքեր կցանկանան վերադառնալ Լեռնային Ղարաբաղ (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․), իրականացնել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի սեպտեմբերի 22-ի միջանկյալ որոշման դրույթները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրվարի 22-ի և 2023թ. հուլիսի 6-ի որոշումները և երաշխավորել հայկական կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը։

Ամբողջական հայտարարությունն ու այս պահին դրան միացած երկրների ցանկը ներկայացնում ենք ստորև.

Համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) վերաբերյալ

Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) մարդասիրական և մարդու իրավունքների շուրջ ստեղծված ծանրագույն ճգնաժամով, ինչպես նաև վերջին շաբաթներում Լեռնային Ղարաբաղից (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) բնակչության տեղահանությամբ:

Ըստ տարածաշրջան այցելած ՄԱԿ-ի առաքելության զեկույցի, Լեռնային Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) գրեթե ամբողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100,000 մարդ, տեղահանվել է Հայաստան: Զեկույցում իրավամբ նշվում են այն տառապանքները, որոնց նրանք ենթարկվել են նման փորձության արդյունքում:

Հայ ազգաբնակչության զանգվածային տեղահանումն իրենց տներից տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից ս.թ. սեպտեմբերի 19-ին իրականացրած ռազմական գործողության, ինչպես նաև ինն ամիս շարունակ Լաչինի (Բերձոր՝ խմբ․) միջանցքի արգելափակման հետևանքով, ինչը հանգեցրել է հումանիտար ծանրագույն իրավիճակի:

Ողջունում ենք, որ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Վոլկեր Թյուրքը ս.թ. սեպտեմբերի 26-ին կատարած իր հայտարարության մեջ կոչ է անում հարգել էթնիկ հայերի իրավունքները, պաշտպանել քաղաքացիական անձանց և խստորեն հետևել միջազգային իրավունքի պահանջներին: Լիովին համաձայն ենք, որ «մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի գրանցված խախտումները պետք է ուսումնասիրվեն, այդ թվում՝ անհապաղ, անկախ և թափանցիկ հետաքննության միջոցով»:

Համոզված ենք, որ Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատարի գրասենյակի հաջորդ համապատասխան քայլը պետք է լինի մարդու իրավունքների անմիջական մշտադիտարկումը Լեռնային Ղարաբաղում (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․), հանդիպումները փախստականների և տեղահանված անձանց և ԼՂ-ում (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) դեռևս մնացած հայերի հետ, ինչի արդյունքների մասին պետք է զեկուցվի Մարդու իրավունքի խորհրդին: Ուստի, կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հրավեր ուղղել Բարձր հանձնակատարի գրասենյակին, որպեսզի այն հնարավորինս արագ կարողանա տրամադրել իր տեխնիկական աջակցությունը:

Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Ադրբեջանին երաշխավորել Լեռնային Ղարաբաղում (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) դեռևս մնացած հայերի անվտանգությունն ու իրավունքները և անհապաղ ստեղծել պայմաններ՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և մշտական վերադարձ ապահովելու այն անձանց համար, ովքեր կցանկանան գնալ իրենց տները: Հայկական կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությունը ևս պետք է երաշխավորվի:

Նաև, կոչ ենք անում Ադրբեջանին կատարել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ս.թ. սեպտեմբերի 22-ի միջանկյալ որոշման դրույթները, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. դեկտեմբերի 7-ի, 2023թ. փետրվարի 22-ի և 2023թ. հուլիսի 6-ի որոշումները:

Կոչ ենք անում Հայաստանին՝ միջազգային համայնքի աջակցությամբ շարունակել մարդասիրական օգնություն տրամադրել ճգնաժամի հետևանքով տեղահանված անձանց:

Միջազգային առաքելությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) էական է օժանդակություն տրամադրելու, անկողմնակալ մշտադիտարկում իրականացնելու, ինչպես նաև մարդու իրավունքների իրավիճակին վերաբերող զեկույցներ կազմելու համար։

Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք է անվերապահորեն հարգվեն: Մենք մեծապես աջակցում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը՝ համապարփակ և տևական խաղաղություն հաստատելու համար:

Մենք կշարունակենք ուշադիր հետևել իրավիճակին և կդիտարկենք յուրաքանչյուր և բոլոր հետագա քայլերը, որոնք կարող է նախաձեռնել և կիրառել Մարդու իրավունքների խորհուրդը:

ԱՄՆ
Ավստրալիա

Ավստրիա

Բելգիա

Բուլղարիա

Գերմանիա

Դանիա

Էստոնիա

Իռլանդիա

Իսլանդիա

Իսպանիա

Լատվիա

Լիխտենշտեյն

Լիտվա

Լյուքսեմբուրգ

Խորվաթիա

Կանադա

Կիպրոս

Հայաստան

Հունաստան

Ճապոնիա

Մալթա

ՄԹ

Նիդերլանդներ

Նոր Զելանդիա

Նորվեգիա

Շվեդիա

Շվեյցարիա

Պորտուգալիա

Սլովակիա

Սլովենիա

Ուրուգվայ

Ֆինլանդիա

Ֆրանսիա

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում