«Telegraph» պարբերականի կայքում տեղադրված է մի տեսանյութ, որում խոսում է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջը: Սույն տեսանյութում Ասանջը հայտարարել է, որ WikiLeaks-ի կողմից տեղեկատվության որոշակի արտահոսքը կանխել է ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա: Ասանջը շարունակության մեջ ավելացրել է, թե ինքը որոշ լրագրողների հետ, ինչպիսին է Նյու Յորքեր պարբերականի լրագրող Սիմոր Հերշը, խոսել է Իրանի վրա հարձակվելու Պենտագոնի գաղտնի ծրագրերի մասին:
Հարկ է նշել, որ Սիմոր Հերշը 2006-ին իր մեկնաբանության մեջ գրել էր. «Չնայած հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում, այդուհանդերձ, Սպիտակ տունը Իրանի վրա հարձակվելու ծրագիրը դրել է իր օրակարգում»։