Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները 2,4 միլիարդ եվրոյի պայմանագրեր են ստորագրել ռազմական արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների հետ՝ զինամթերքի արտադրության նպատակով։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանան՝ ելույթ ունենալով Դաշինքի Խորհրդարանական վեհաժողովի նիստում։
«ՆԱՏՕ-ի երկրները 2,4 միլիարդ եվրոյի պայմանագրեր են ստորագրել զինամթերքի արտադրության նպատակով, այդ թվում՝ Ուկրաինային մատակարարելու համար, որից 1 միլիարդը՝ առաջնահերթ մատակարարումների համար», – Ջոանայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:










































