Saturday, 20 04 2024
Որդին սպանել է մորը, ապա Կիևյան կամրջից ցած նետվել
Վարչապետը այցելել է Սպիտակի «Հակոբ Կարապետյան» ՍՊԸ-ի ֆերմային տնտեսություն
Հիմնովին վերակառուցվել է Վանաձորի 3,9 կմ երկարությամբ Դեմիրճյան փողոցը
Ստամբուլի մետրոյի կայարանը հեղեղվել է անձրևաջրերով
23:45
Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ուկրաինային 61 մլրդ դոլարի օգնության մասին օրինագիծը
23:30
Իրանում 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
23:15
Շառլ Միշելը ողջունել է սահմանազատման պայմանավորվածությունը
Ստյոպա Սաֆարյանը՝ Տավուշում դելիմիտացիայի մասին
Վերջին 4 ամսում 2 մեծ արդյունք ենք արձանագրել Ադրբեջանի հետ. Փաշինյան
Հրդեհ է բռնկվել էլեկտրական ենթակայանում
Սպիտակ – Վանաձոր 11 կմ ճանապարհահատվածում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքները
Ուրցաձորում գետանցման փորձ կատարելու ժամանակ մեքենան արգելափակվել է գետում
Ոչ մի Ռուսաստան չի կարող փրկել Ադրբեջանին
Բանկում ծեծել են բանկի կառավարչին ու աշխատակցին
Հայաստանի սպառնալիքը
Ռուսաստանը վերջնականապես զիջելու՞ է Հայաստանից 1920թ. մայիս-օգոստոս ամիսներին օկուպացված տարածքները
Փրկարարները կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը
Առաջին ռեակցիաս զարմանքն էր՝ ԵԽԽՎ Ադրբեջանի վերադարձի մասին որևէ խոսակցություն չկա
Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ չկան․ ՆԳՆ
Շատ մեղմ ասեմ՝ սրիկայություն է այսքանից հետո կրկնել «Տավուշի գյուղեր» արտահայտությունը
Փոքր պայմանավորվածություն մեծ քաղաքականության բովում
Սահմանազատման վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը վերացնում է կարևոր խոչընդոտ խաղաղության ճանապարհին․ Գերմանիայի ԱԳՆ
Պաղեստինում հայտարարել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վերանայելու մասին
Վարչապետը Լոռիում ծանոթացել է դպրոցներում շինարարության հետ կապված խնդիրների վերացման աշխատանքներին
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը

Բաքվի դեմ պատժամիջոցների «դիլեման» ու պտույտը փակ շրջանով

Դեռ պատժամիջոցների ժամանակը չէ, հայտարարել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, արձագանքելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցի կիրառման հարցին: Ըստ Մակրոնի, դա կլինի հակաարդյունավետ: Ի՞նչ նկատի ունի Ֆրանսիայի նախագահը ասելով, որ դա կլինի հակաարդյունավետ:

Այստեղ կարող է դիտարկվել այն, որ հակաարդյունավետը նշանակում է այսպես ասած խաղաղության կամ կարգավորման գործընթացում Ադրբեջանի դիրքորոշման կարծրացում: Գործնականում սակայն, հակաարդյունավետը նշանակում է փոքր ինչ այլ բան: Դա նշանակում է, որ պատժամիջոցը Ադրբեջանին կհեռացնի Արևմուտքից: Ադրբեջանի հանդեպ պատժիչ քաղաքականություն կլինի միայն այն պարագայում, երբ Ադրբեջանը իր գործողություններով դուրս կգա Արեւմուտքի դեմ, հարվածի տակ կդնի Արեւմուտքի ռազմավարական տնտեսական ու քաղաքական շահերը: Բաքուն առայժմ դրանք ոչ միայն չի դնում հարվածի տակ, այլ գործնականում վարում է մի քաղաքականություն, որը զգալիորեն բավարարում է այդ շահերը, մասնավորապես Ռուսաստանի համար խնդիրներ ստեղծելու տեսանկյունից: Իհարկե Ադրբեջանը հետո էլ իր այդ խնդիրները լուծում է Ռուսաստանի հետ պայմանավորվածություններով, բայց դրանք բերում են Ռուսաստանի ազդեցության շրջանակի ավելի ու ավելի սեղմման, փոքրացման:

Եթե օրինակ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ռուսաստանը իր խաղաղապահ վերահսկողության տակ էր վերցնում նախկին ԼՂԻՄ կեսը, այսօր արդեն Ռուսաստանը կարող է խոսել թերևս ընդամենը Ստեփանակերտի շրջանակում խաղաղապահ ներկայության շուրջ հնարավոր պայմանավորվածության մասին: Զուգահեռ, շարունակելով ագրեսիվ ու ուժային մեթոդաբանությունը անմիջականորեն Հայաստանի սահմանի հանդեպ՝ լավ պատկերացնելով, որ Ռուսաստանը չի միջամտելու անգամ այդ դեպքում, Ադրբեջանը փաստացի ստեղծել է վիճակ, երբ Հայաստանը անվտանգության ապահովման այլ մեխանիզմ փնտրելու համար փորձում է գնալ Արևմուտքի հետ որոշակի պայմանավորվածությունների: Դրանցից մեկը՝ Պրահայի պայմանավորվածությունը, Ադրբեջանն արդեն իսկ օգտագործեց իրավիճակի տրամաբանության առանցքային փոփոխության համար, թեեւ դրանով որևէ կերպ չփոխվեց Հայաստանի սահմանի հանդեպ անվտանգության սպառնալիքների մթնոլորտն ու տրամաբանությունը և Հայաստանն առ այսօր փնտրում է մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հնարավորություն: Այդ «փնտրտուքի» մի անխուսափելի մաս է կազմում առնվազն հրապարակային հակադրությունը Ռուսաստանի հետ, որն էլ իր հերթին Ռուսաստանի համար դառնում է իր «անգործությունը» կամ անզորությունը «արդարացնելու» հնարավորություն, փաստարկ:

Հետևանքը այն է, որ Հայաստանի շուրջ գոյություն ունեցած մարտահրավերների առկայության պարագայում, ձեւավորվում է նաև մի որոշակի փակ աշխարհաքաղաքական շղթա, որով ամեն մի նոր պտույտ ոչ թե մոտեցնում է շղթայից ելքին, այլ՝ դրա խորացմանը: Գրանադայում տեղի ունեցածի դրսևորման առանձնահատուկ «տողատակ» էր հենց այն, որ Ադրբեջանը չմեկնելով հնգակողմ հանդիպման, գործնականում արտացոլեց այս պատկերը. Բաքուն իրեն պահում է այդ շղթայից դուրս, առավելագույն անելով, որպեսզի Հայաստանը անվերջ պտտվի դրա եզրագծով: Ներկայիս քաղաքականության «պարադիգմով» Հայաստանի համար չափազանց բարդ կլինի ընդհատել փակ շղթայով այդ պտույտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում