Ստամբուլում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 2-րդ օրը 120 կգ քաշային կարգում հանդես եկող Յուրի Պատրիկեևը 1/16 եզրափակիչում պարտության մատնեց ադրբեջանցի Մեսութ Հասիմզադեին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
1/8 եզրափակիչում Հայաստանը ներկայացնող ըմբիշը կմրցի կուբացի Նունյես Լոպեսի հետ: