
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող թիվ 654 համարի մարդատար ГАЗель-ը Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ГАЗель-ում եղել է մոտ 12 ուղևոր, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Տեղում վարորդ Արթուր Պարոնյանը պարեկներին հայտնել է, որ վթարի պատճառը եղել է խոտով բարձված բեռնատարի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը, սակայն բեռնատարի վարորդը հերքել է՝ ասելով, որ ինքը ոչ մի վթարային իրավիճակ չի ստեղծել, իրեն թույլատրելի ճանապարհով վարել է իր ավտոմեքենան: