Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 120 կգ քաշային կարգում հանդես եկող Յուրի Պատրիկեևը 1/32 եզրափակիչում պարտության մատնեց Էստոնիայի ներկայացուցիչ Հեյկի Նաբիին:
Հայաստանի հավաքականի վերջին հույսերից մեկը 1/16 եզրափակիչում ուժերը կչափի ադրբեջանցի Մեսութ Հասիմզադեի հետ: