Tuesday, 05 12 2023
Ով եւ ինչու է առաջադրել Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը. «Հրապարակ»
ՔՊ-ական պատգամավորներն արդեն ստացել են SMS. ինչ է սպասվում «ՀայաՔվե»-ի նախագծին. «Ժողովուրդ»
Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառեն արցախցի երեխաները. «Փաստ»
Մի երերացող ռեֆորմի պերճանքն ու թշվառությունը
Ինչ է կատարվել Հայկուհի Հարությունյանի և ՔՊ-ականների հանդիպման ժամանակ. մանրամասներ փակ նիստից. «Ժողովուրդ»
07:30
Ջեյմս Օ՛Բրայանը մոտ կայցելի Բաքու
Հանրապետության մի շարք տարածքներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը
Տանիքից գողացել են տոնածառը. փնտրվում են կոտայքցի 3 գողերն ու տոնածառը
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 5-ի համար
Բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և տրակտորը․ կա 4 տուժած
Աբովյանում հայտնաբերվել է իրանցի 35-ամյա տղամարդու դի
Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
Բաքուն փորձում է Երևանի ձեռքով լուծել արևմտյան ճնշումների խնդիրը
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած 15-ամյա տղայի մասին
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է»․ Կլաար
Միջազգային հանրության աջակցությունն էական է ԼՂ-ի էթնիկ զտման ենթարկված բնակչության միջազգային պաշտպանության համար. Միրզոյան
Ֆրանսիական ամեն համայնք մի հայ ռազմագերու է հովանավորում. հանրային արշավ է սկսվել
«Ռուսաստանը որևէ մեկի նկատմամբ թշնամական մտադրություններ չունի»․ Պուտին
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին
Դանակահարել են դպրոցում, ծնողը հայտնել է, թե հեծանիվից է ընկել, 15-ամյա Նարեկը մահացել է
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հրշեջները մարել են Լոռու մարզի Լեռնանցք գյուղում բռնկված խոշոր հրդեհը
21:40
Կարմիր խաչի տնօրենն այցելել է Գազա
Իրանը ձգտում է վերահսկել պանթուրքական ծրագիրը՝ այն, ինչ Ռուսաստանը չկարողացավ
Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
Հայաստանը միջազգային գործընկերներին ներկայացվել է որպես «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացման օրինակ
Podcast կարևորի մասին
Սպանություն սահմանին. Երեւանը խստիվ դատապարտում է
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պարզաբանել է բնագավառում լիցենզավորման և մասնագետների հավաստագրման նոր կարգը

Հետո՝ մի տգեղ օր, պարզվել է, որ դավաճաններն ու գործակալներն իրենց մերձավոր շրջապատում են. Գեղամ Բաղդասարյան

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Տարիներ ու տասնամյակներ շարունակ Արցախի ԱԱԾ-ն երկրի բարձրագույն ղեկավարության անմիջական ցուցումով հետևել է մեր ամեն մի քայլին, ժուչոկախեղդ է արել մեզ, նրա տաք շնչառությունն ամենուր զգացել ենք մեր ծոծրակներին, հերյուրանքներ ու զրպարտություններ է տարածել բոլոր այն մարդկանց մասին, ովքեր պայքարել են համակարգային կոռուպցիայի դեմ և փորձել են անարժանների իշխանությունը փոխարինել արժանավորների իշխանությամբ, հանրության մեջ անվստահության մթնոլորտ են ձևավորել այն մարդկանց ու հասարակական գործիչների շուրջ, ովքեր չեն ենթարկվել իրենց, ովքեր չեն անցել իրենց թրի տակով, ովքեր չեն ծախվել, չեն վախեցել ու չեն գայթակղվել, ովքեր իրենց կարիերայի, առողջության ու նյարդերի հաշվին պայքարել են արդարության համար։

Նրանց դավաճաններ ու գործակալներ են համարել, իրենց վարձու գրչակներով ու հանցակից-շահառուներով տարիներ ու տասնամյակներ շարունակ թունավորել են նրանց կյանքը ու պաթոսախեղդ արել աջուահյակ։

Հետո՝ մի տգեղ օր, պարզվել է, որ դավաճաններն ու գործակալներն իրենց մերձավոր շրջապատում են, հենց իրենց մեջ են, ինչը լավագույնս է բնութագրում հենց իրենց, որովհետև հենց նմանների վրա էր խարսխված իրենց իշխանությունը՝ մորթապաշտ-կամակատարների, անձնական շահն ամեն ինչից վեր դասողների, ոչնչից չխորշողների ու սրբություն չունեցողների վրա։

Հետախուզական ողջ ռեսուրսը ներքին «թշնամիների» վրա մսխումը հանգեցրել է նրան, որ արդեն 44-օրյա պատերազմի նախօրեին օտարերկրյա գործակալներն ուղղակի վխտում էին ամենուր։

Մի կործանարար հանգամանք էլ կար։ Ծանր պահին ըստ ամենայնի դրսևորված իշխանությունների ապաշնորհությանը գումարվել է նաև հանրության ինքնակազմակերպման ջիղի կաթվածահար վիճակը։ Այդ ջիղը հետևողականորեն մեռցվել է նախորդ տարիներին։

Ու ամենաաներևակայելին։ Երկիրը տասնամյակներ ի վեր ղեկավարած և իշխանության ղեկի կամ կերակրատաշտի մոտ գտնվող մարդիկ իրենց անվտանգությունը չէին կապում երկրի անվտանգության հետ։ Բայց հենց երկրի հետ էլ վարի գնացին։ Նույնիսկ ինքնապահպանման բնազդը չաշխատեց։

Ու այսքանը հանրության համար հասկանալի դարձավ երկրի կորստի գնով։ Արցախյան հանրությունը շատ թանկ գին վճարեց իր դյուրահավատության, քաղաքական ու քաղաքացիական չհասության համար։ Հազար ափսոս՝ ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում