Wednesday, 06 12 2023
Կյանքից հեռացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը
Մայրը իննամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժգին տառապանք է պատճառել
Բաքվում կայացել է Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարների հանդիպումը
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
Գիտությունը դարձել է պետության օրակարգի հարց. սա զրո մակարդակն է, որ առաջ չկար
«Պուտինը ոչ թե սկսել է չսիրել հայկական կոնյակը, այլ Փաշինյանին»․ Սաակաշվիլի
Ինչ խոսում ենք, ՔՊ-ականներն ասում են՝ Ալիևը կհարձակվի մեզ վրա
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իրականացնում է դրամական աջակցության ծրագիր
ՔՊ նիստում ներկայացվել է արտաքին կապերի մասին զեկույց
Ի՞նչ է քննարկում Արցախի ԱԺ-ն արցախցիների մեջքի հետևում
Լիտվայի ՊՆ-ն ԶՈւ սպայակազմին արգելվում է այցելել մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 6-ի համար
Կոլումբիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է Եվրոպական խորհրդարանի աջակցությունը՝ Հայաստանի համար առաջնային հարցերում
Արտակ Գալստյանն ու Վարդան Ղուկասյանը սպառնացել են Տիգրան Արզաքանցյանին
Հայկուհի Հարությունյանը Թագուհի Թովմասյանը չէ. ՔՊ-ն լրջություն կդրսևորի՞
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտին-Էրդողան-Ալիև պայմանավորվածությունները և Փաշինյանը
21:50
ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումների ցանկում է ներառել Հայաստանի 3 կազմակերպություն
Ուսուցչի մոտ հայտնաբերվել է կասկածելի ծխախոտի տուփ
Կահիրեում մեկնարկել է «ԷԴԵՔՍ 2023» պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը
Իսրայելական բանակը գրավել է ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանը Ջաբալիայում
21:10
ԵԱՏՄ-ն և Իրանը դեկտեմբերի 25-ին կստորագրեն համապարփակ գործընկերության համաձայնագիր
Հարավային Կովկասի ապագայի հարցում կա՞ն արդյոք թուրք-ադրբեջանական տարընթերցումներ
Սեւան համայնքում 2023 թվականի նոյեմբեր ամսին գրանցվել է 31 ծնունդ, 17 մահ
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է անձրև
20:30
Գերմանիայում վատ եղանակի հետևանքով երեք մարդ Է զոհվել
Թանկացում քաղաքապետարանը միտք ունի ավտոբուսների ուղեվարձը 150 դրամ դարձնել
Հայացք դրսից
19:50
ԵՄ-ում հայտարարել են սուրբծննդյան տոներին ահաբեկչությունների մեծ հավանականության մասին

Երեք նախագահների Բաքու տեղափոխումը աննկարագրելի ծանր իրողություն է. Արման Բաբաջանյան

Արայիկ Հարությունյանի հետ մտերիմ հարաբերություններ եմ ունեցել մինչև նրա նախագահի պաշտոնում ընտրվելն ու դրանից հետո՝ մինչև 44-օրյայի վերջին օրը։ ԱԺ պատգամավորի կարգավիճակում Բակո Սահակյանին հյուրընկալվել եմ Արցախում։

Արկադի Ղոկասյանին չեմ ճանաչել։ Բոլորի հետ ունեմ քաղաքական տարակարծություններ և տևապես քննադատել եմ երեքին էլ։ Բայց այսօր նրանց ձերբակալությունն ու Բաքու տեղափոխումը ծանր, աննկարագրելի ծանր իրողություն է։ Մեզանից շատերը գուցե չեն էլ պատկերացնում մասշտաբը։

Պետական ամենազգայուն գաղտնիքներ տիրապետող, Հայաստանի բարձրագույն իշխանության հետ ամենասերտ հարաբերությունների մեջ գտնվող անձինք, որոնք Արցախում էին արցախցիների համար անվտանգ ելք ապահովելու համար, իրենք հայտնվեցին թշնամու երախում։

Եթե այս մարդիկ իրենք իրենց չկարողացան պաշտպանել և անվտանգ ելք ապահովել, ինչպե՞ս էին պատրաստվում ապահովել արցախցիների ապահով կյանքն իրենց բնօրրանում։
Այս երեքի և նրանց անմիջական շրջապատի արկածախնդրությունը հարյուր հազարավոր արցախցիների անհայրենիք թողեց։

Ոչ մի վայրկյան չեմ ուզի, որ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղոկասյանը, Ռուբեն Վարդանյանն ու մյուսները անցկացնեն Բաքվի բանտում։ Մեր գերեվարված մյուս եղբայրների հետ նրանք ևս պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Բաց հարցի բարոյական, զգացական մասից անդին ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ այս մարդկանց պատասխանատվությունը սեփական անձի, անվտանգության և իրենց տիրապետած հույժ գաղտնի տեղեկատվության նկատմամբ։

Վստահ եմ, որ Բաքվին հանձնված բոլոր բարձրաստիճան զինվորականներն ու քաղաքական այրերը կարող էին գտնել Հայաստան հասնելու ճանապարհ։ Այս ուղղությամբ, չնայած անձնական թշնամանքին, պաշտոնական Երևանի հետ կոմունիկացիան անհրաժեշտություն էր։

P.S. Օրերս մի գրառմամբ հայտնել էի, որ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Երևանում են։ Ափսոսում և ներողություն եմ հայցում հուսալի աղբյուրից փոխանցված, սակայն չհաստատված տեղեկատվություն հաղորդելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում