ՌԴ-ի հիստերիան անհիմն է. ՀՀ իշխանության կամքը ողջունելի է, չընկրկեցին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։
Մկրտչյանի խոսքով՝ ՌԴ ստանձնած պարտավորությունների չկատարումը հանգեցրեց նրան, որ Հայաստանը գնա այս քայլին. «Հռոմի ստատուտի վավերացումը հայ-ռուսական հարաբերությունների հետ կապ չունի։ Իրավունք չունենք տուրք տալու հյուսիսից ճնշումներին։ Ի դեմս ՌԴ-ի՝ գործ ունենք էթնիկ զտումներ իրականացրած, ցեղասպանության մեջ ներքաշված պետության հետ։ Չի բացառվում՝ ՌԴ-ի կողմից հայկական սփյուռքը որպես բութ գործիք օգտագործվի մեր դեմ։ ՌԴ-ն նպատակ է դրել զրկել Հայաստանը պետականությունից»։