ՌԴ-ն այսօր հստակ ասում է՝ հաղթողի հետ են, այսինքն Ադրբեջանի։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը։
Անտինյանի խոսքով՝ ՌԴ-ն մնաց, որ թալանի, ինչը իրենց մոտ ամենալավն է ստացվում. «Ցանկացած բանակցություններից առաջ Ալիևը ագրեսիվ գործողություն է կատարում։ Հայաստանը պետք է կտրականապես մերժի, որ Մեղրիի վերահսկողությունը լինի ռուսական կոնտինգենտի կողմից։ Հայաստանը պետք է ՌԴ-ին ասի՝ հաջողություն, Մեղրիից դուրս արի։ Ֆրանսիան կուրատոր է, Եվրոպան երբեք այսքան միասնական ԱՄՆ-ի հետ չի եղել։ Ֆրանսիայի դերը չպետք է գերագնահատել, որ հետո հիասթափություն չապրենք։ Մեր տարածաշրջանը երբեք չի կարող ռեգիոնալ քաղաքականություն վարել, Թուրքիան ու Իրանը իրար կուտեն։ Եթե «ուժեղ խաղացող» Ռուսաստանը ռեգիոնից դուրս գա, սուրբ տեղը դատարկ չի մնա»։