Tuesday, 28 11 2023
19:40
Կարևոր ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար
ԼՂ–ից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում կարող են օգտվել բնակարանային ապահովման պետական ծրագրերից
Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի գույքային կորուստներն ամբողջացնելու համար գործարկվելու է նոր հարթակ
Մեհրաբյան online
Բաքվում հանդիպումից հետո Հայաստանի ԱԽ քարտուղարի ուշագրավ այցը Թբիլիսի
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը
Լարսը կրկին փակ է, Հայաստանը չի արձագանքում, Էկոնոմիկայի նախարարությունը թերանում է
18:35
Հնդկաստանի փլուզված թունելում արգելափակված 41 աշխատողներին առաջիկա ժամերին կսկսեն դուրս բերել
Հայաստանը հստակ «ոչ» պետք է ասի և տապալի ՀԱՊԿ որոշումները՝ չտորագրելով դրանց տակ
18:20
Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել է. Tasnim
7 դատապարտյալ հայտարարել է անժամկետ հացադուլի մասին
Պատերազմի ժամանակ զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը լքել է մարտադաշտը
18:10
Հայտնի է՝ քանի ուկրաինացի գերի է ազատ արձակվել պատերազմից ի վեր
18:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Միջանցքի հարցն ական է հետագայում ավելի մեծ ազդեցություն ստանալու համար
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
17:50
Չեխիան շարունակում է ռուսական գազ գնել
17:40
Եվրախորհրդարանը մշտական ներկայացուցիչներ կունենա Կիևում․ կողմերը հուշագիր են ստորագրել
Հայաստանի ընտրության հիմնավորումը ԱՄՆ և ՌԴ պլանների միջև
17:30
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինային տրամադրել են 100 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ստոլտենբերգ
Ադրբեջանի և Թուրքիայի սխալ հաշվարկի հետևանքները
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
17:20
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ իր հետախուզական արբանյակը լուսանկարել է Սպիտակ տունը և Պենտագոնը
Ռուսաստանում COVID-ով հիվանդացությունը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 32,8 %-ով
17:03
Փարիզի քաղաքապետը հեռացել է X սոցիալական հարթակից՝ այն անվանելով «հսկայական համաշխարհային կոյուղի»
ԼՂ-ից բռնահանվածները 16 մլն դրամի աջակցություն կստանան տուն կառուցելու համար
ՌԴ ն Թուրքիայում ներդրումներ է կատարում. ռազմավարական ոլորտներում. Քրիստինե Մելքոնայն
16:56
Ուկրաինայում վատ եղանակի հետևանքով կա 10 զոհ
ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի 20 իսրայելցի պատանդի
16:50
Մակրոնն անհանգստություն է հայտնել Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ

ԼՂ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններն Իրանում անհանգստության տեղիք են տվել. իրանագետը խոսել է զարգացումների մասին

Իրանագետ Ժաննա Վարդանյանի կարծիքով՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցն Իրան տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայ ազգաբնակչությանն էթնիկ զտման ենթարկելու ֆոնին, հետևաբար, ԼՂ-ում վերջին իրադարձություններն Իրանում անհանգստության տեղիք են տվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ հոկտեմբերի 5-ին նախատեսվող Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հերթական հանդիպումից առաջ իրանական կողմին, բնականաբար, հետաքրքրում են հարևանների դիրքորոշումները, ուստի Գրիգորյանն իրանցի պաշտոնյաներին ներկայացրել է վերջին զարգացումներն ու դրանց վերաբերյալ ՀՀ իշխանության տեսակետները։ Գրիգորյանի այցն Իրան տեղի է ունեցել նաև երկու հարևան երկրների միջև բանակցությունների և շփումների շարունակության շրջանակներում՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների հետագա դինամիկան։

«Իրանի լրատվական ու փորձագիտական շրջանակներում խոսվում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում ծավալված վերջին իրադարձություններից հետո չի բացառվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան կթիրախավորեն Սյունիքը, առավել ևս, որ վերջին օրերին Անկարայում և Բաքվում ավելի են ակտիվացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ խոսակցությունները։ Այդուհանդերձ, Իրանը վերջին տարիներին բազմիցս հայտարարել է, որ կողմ է տրանսպորտային ցանցերի զարգացմանը, ինչը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, սակայն ընդգծել է, որ դեմ է միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխություններին»,- ասաց իրանագետը։

Պաշտոնական Թեհրանում Թուրքիայի բանագնացներին և բարձրաստիճան պաշտոնատար անձանց արդեն իսկ ասվել է, որ Հայաստանի սահմանների փոփոխությունն Իրանի համար կարմիր գիծ է։ Պատահական չէ, որ բանակցություններում իրանական կողմն առաջարկում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ցամաքային ճանապարհ բացել իր տարածքով, ինչն, ըստ էության, առաջարկվում է որպես այլընտրանք, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։

«Կարմիր գծերի մասին խոսելիս, իրանը չի սահմանափակվում միայն դիվանագիտական հայտարարություններով։ Վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի հետ պետական սահմանի երկայնքով Իրանը պարբերաբար անցկացրել է զորավարժություններ, որոնք նախազգուշական յուրատեսակ մեսիջներ են Ադրբեջանին, Թուրքիային ու նրանց դաշնակիցներին»,- ասաց Վարդանյանը։

Միջազգային լրահոսի համաձայն՝ Իրանի բանակը պլանավորում է լայնածավալ զորավարժություններ իրականացնել՝ ռազմական անօդաչու օդուժի մասնակցությամբ։ Անօդաչու թռչող սարքերի վարժանքներին կմասնակցեն բանակի չորս ճյուղերի՝ ցամաքային զորքերի, ռազմածովային, ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի անձնակազմերը: Զորավարժությունները տեղի կունենան Իրանի կենտրոնական և հարավային շրջաններում։

Վարդանյանի խոսքով՝ յուրաքանչյուր երկիր իր զորամիավորումների մարտունակությունը շարունակ բարձր պահելու նպատակով անցկացնում է զորավարժություններ, և Իրանն այդ առումով բացառություն չէ։

«Թեև պլանավորված լայնամասշտաբ զորավարժություններն անցկացվելու են ոչ թե հարևան երկրների անմիջական սահմանների հարևանությամբ, այլ Իրանի հարավում և կենտրոնում, բայցևայնպես պարունակում են նաև ուղերձներ տարածաշրջանի երկրներին։ Այս պահին դժվար է կանխատեսել, թե կոնկրետ ինչ գործողությունների հետագայում կդիմի Իրանը, սակայն փաստ է, որ Թեհրանում անվտանգության բաղադրիչին և երկրների տարածքային ամբողջականության ու սահմանների անխախտելիության գործոնին հատկացվում է կենսական նշանակություն»,- եզրափակեց իրանագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում