Thursday, 30 11 2023
01:00
Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել
Միրզոյանն ու Բլինքենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր
00:45
Լոնդոնն արձագանքել է ԵՄ Մեծ Բրիտանիայի վերադառնալու մասին Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքերին
00:40
Բլինկենը պատասխանել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին հարցին
ՌԴ Սախալինի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Այրումի սահմանային անցակետում
Դատախազը հաստատել է Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրականը
00:15
Լեհ փոխադրողները պատրաստվում են Ուկրաինայի հետ անցակետի երկար շրջափակման
Հայ-ադրբեջանական սահմանն անցնում է գագաթներով. վիճելի հարց է ծագում, թե ով է դրանց տիրապետելու
00:00
ՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել գործողությունները Մերձավոր Արևելքի խնդրի լուծման համար
Ադրբեջանում սպայական անձնակազմի աշխատավարձը կավելանա 20%-ով
Տեղահանվածները որպեզի մնան Հայաստանում, համակարգված քայլեր են պետք, որոնք չեմ տեսնում
ԵՄ-ն կուսումնասիրի ՀՀ ԶՈւ-ին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը
23:15
Մոլդովայում մի խումբ պատգամավորներ ստորագրել են կառավարությանն անվստահություն հայտնելու ներքո
23:00
«ԵՄ-ն չի հասցնի կատարել Կիևին 1 մլն արկ մատակարարելու իր խոստումը». Միշել
«Եռաբլուրից» խողովակներ են գողացել
22:45
Տանզանիայում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 13 մարդ է զոհվել
22:41
Լատվիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում հետեւել Ֆինլանդիայի օրինակին
22:30
ԱՄՆ-ում մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել
Լարսում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել
Երկրաշարժ Հայաստանում
Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել
Լարսի փակումը նախազգուշական կրակոց է. երկար չի տևի
Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը
Իսրայելի կառավարության քարտուղարը հերքում է երկարաժամկետ զինադադարի մասին լուրերը
Podcast կարևորի մասին
Խաղաղության պայմանագրի հարցը մեծ շրջապտույտում. ի՞նչ է ասել Անկարան Բրյուսելին
20:50
Թունիսը պատրաստ է Գազայից վիրավորներ ընդունել
Իսրայելը Գազայում ավելի քան 160 պատանդ ունի

ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ. ինչ սպասել ավագանու 1-ին նիստին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ չնայած ավագանու ընտրություններում կրած պարտությունից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում ծանր ու տխուր իրավիճակ էր ստեղծվել, իշխանականները տեւական ժամանակ խորը հիասթափության մեջ էին, բայց ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ-ականների «սրտից մի մեծ քար է ընկել», քանի որ կարողացել են իրենց հարցերը կարգավորել:

Այսպիսով, ինչպես հայտնի է, հոկտեմբերի 10-ին Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը պետք է տեղի ունենա, որի ժամանակ էլ քաղաքապետ պետք է ընտրվի, որը, մեծ հավանականությամբ, կլինի հենց Ավինյանը: Ավագանու նիստը տեղի կունենա այն դեպքում, եթե նիստին ներկա լինի ավագանու 33 անդամ։ «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները միասին ունեն 32 մանդատ. այսպիսով, եթե մյուս երեք ուժերից անգամ մեկ ներկայացուցիչ ներկա լինի նիստին, ապա նիստը կկայանա:

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը եւ ԱԺ նախկին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել են, որ այդ օրը չեն մասնակցելու նիստին, որպեսզի քվորում չապահովեն, նիստը չկայանա, եւ նոր ընտրությունների գնան. այժմ որոշում կայացնողը «Հանրային ձայն»-ն է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի քանի օր բանակցելուց հետո ՔՊ-ին հաջողվել է համաձայնության գալ «Հանրային ձայն» կուսակցության հետ եւ նրանցից մեկ ձայն «կորզել»:

Այսպիսով, հոկտեմբերի 10-ին կայանալիք ավագանու նիստին, բացի իշխանությունից եւ մերձիշխանական դիրքերից հանդես եկող «Հանրապետություն» կուսակցությունից, ներկա կլինի «Հանրային ձայն»-ից մեկ ներկայացուցիչ, որպեսզի այդ օրը նիստին քվորում ապահովեն: Եթե նիստը կայանում է, եւ որպես քաղաքապետ առաջադրվում է միայն 1 թեկնածու, ապա այս դեպքում անհրաժեշտ կլինի, որ նրա օգտին քվեարկի ավագանու 40 տոկոսից ավելին։ Ավագանու նորընտիր ցանկը հաստատված է, այն ունի 65 անդամ։

Այսպիսով, եթե առաջադրվի միայն 1 թեկնածու, ապա 27 կողմ ձայնն անգամ բավարար կլինի քաղաքապետ ընտրելու համար։ Ստացվում է՝ եթե «Հանրային ձայն»-ից մեկ հոգի էլ այդ օրը ներկա լինի ավագանու նիստին, եւ նիստը կայանա, ապա ՔՊ-ն եւ «Հանրապետություն»-ը, առանց որեւէ խնդրի, կարող են ընտրել Տիգրան Ավինյանին:

«Հանրային ձայն» կուսակցությունը թեեւ վերջնական որոշման մասին չի հայտարարել, բայց կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը երեկ հայտարարություն տարածեց, թե Երեւանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ թույլ տալ չի կարելի այս իրավիճակում, ավելին՝ հայտարարեց, որ նախընտրում է ավելի, որ Մարությանի եւ Թեւանյանի ուժերը չամրապնդվեն, քան թե Ավինյանը չվերարտադրվի: Նրա այս հայտարարությունը, թերեւս, հաստատում է մեր տեղեկությունները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում