Wednesday, 06 12 2023
Կյանքից հեռացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբան Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանը
Մայրը իննամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժգին տառապանք է պատճառել
Բաքվում կայացել է Ադրբեջանի և Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարների հանդիպումը
Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
Գիտությունը դարձել է պետության օրակարգի հարց. սա զրո մակարդակն է, որ առաջ չկար
«Պուտինը ոչ թե սկսել է չսիրել հայկական կոնյակը, այլ Փաշինյանին»․ Սաակաշվիլի
Ինչ խոսում ենք, ՔՊ-ականներն ասում են՝ Ալիևը կհարձակվի մեզ վրա
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իրականացնում է դրամական աջակցության ծրագիր
ՔՊ նիստում ներկայացվել է արտաքին կապերի մասին զեկույց
Ի՞նչ է քննարկում Արցախի ԱԺ-ն արցախցիների մեջքի հետևում
Լիտվայի ՊՆ-ն ԶՈւ սպայակազմին արգելվում է այցելել մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 6-ի համար
Կոլումբիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է Եվրոպական խորհրդարանի աջակցությունը՝ Հայաստանի համար առաջնային հարցերում
Արտակ Գալստյանն ու Վարդան Ղուկասյանը սպառնացել են Տիգրան Արզաքանցյանին
Հայկուհի Հարությունյանը Թագուհի Թովմասյանը չէ. ՔՊ-ն լրջություն կդրսևորի՞
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտին-Էրդողան-Ալիև պայմանավորվածությունները և Փաշինյանը
21:50
ԱՄՆ-ն արտահանման սահմանափակումների ցանկում է ներառել Հայաստանի 3 կազմակերպություն
Ուսուցչի մոտ հայտնաբերվել է կասկածելի ծխախոտի տուփ
Կահիրեում մեկնարկել է «ԷԴԵՔՍ 2023» պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը
Իսրայելական բանակը գրավել է ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանը Ջաբալիայում
21:10
ԵԱՏՄ-ն և Իրանը դեկտեմբերի 25-ին կստորագրեն համապարփակ գործընկերության համաձայնագիր
Հարավային Կովկասի ապագայի հարցում կա՞ն արդյոք թուրք-ադրբեջանական տարընթերցումներ
Սեւան համայնքում 2023 թվականի նոյեմբեր ամսին գրանցվել է 31 ծնունդ, 17 մահ
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է անձրև
20:30
Գերմանիայում վատ եղանակի հետևանքով երեք մարդ Է զոհվել
Թանկացում քաղաքապետարանը միտք ունի ավտոբուսների ուղեվարձը 150 դրամ դարձնել
Հայացք դրսից
19:50
ԵՄ-ում հայտարարել են սուրբծննդյան տոներին ահաբեկչությունների մեծ հավանականության մասին

Ապօրինի ձերբակալվածներին միջազգային դատարանի կողմից ազատ արձակելու հավանականությունը քիչ է․ Կիրակոսյան

Հայաստանը Միջազգային դատարան մոտ 10 պահանջ է ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ Ադրբեջանը ձեռնպահ մնա ԼՂ-ի ներկա եւ նախկին պաշտոնյաների նկատմամբ իրականացվող պատժից գործողություններից։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Կա հնչեցված թիվ, բայց արդեն ունենք ապօրինի ազատությունից զրկման դեպքեր։ Այս ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը Արդարադատության միջազգային դատարան ներկայացված մեր պահանջն էր։ Երբ Ռուբեն Վարդանյանն ապօրինի բռնվեց, իր մասով եւս Եվրոպական դատարան առանձին պահանջ էինք ներկայացրել։ Այս մասով նաեւ քննարկում ենք առանձին անձանց շրջանակի վերաբերյալ եւս Եվրոպական դատարան կամ այլ որեւէ այլ դատական պրոցեսներով պահանջ ներկայացնել։ Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ անձին առեւանգում են կամ բռնվում են։ Մենք ունենք գերեվարված հայրենակիցներ, որոնք շարունակում են գտնվել Բաքվի բանտերում։ Այն անձինք, որոնք գերեվարվում էին, բոլորն էլ արժանանանում էին նույն ճակատագրին, այսինքն՝ արժանանում էին տարբեր հոդվածներով մեղադրանքների»։

Կիրակոսյանն անդրադարձել է դատարանից ակնկալիքին՝ նշելով, որ ակնկալվում է, որ դատարանը կկիրառի միջոց, որով կարգելի նմանատիպ միակողմանի պատժիչ գործողությունների իրականացումը: «Որովհետեւ սա ակնհայտորեն Ադրբեջանի կամքով իրենց ցանկությամբ կամայականորեն պատժիչ ֆունկցիա իրականացնելն է, որոշել՝ ով է մեղավոր, ով՝ ոչ։ Սա արդեն անկառավարելի է դարձել, դա կարող է շատ ավելի խորքային հետեւանքներ ունենալ»,-ասել է նա:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք դատարանից Հայաստանը պե՞տք է ունենա առարկայական ակնկալիք, Եղիշե Կիրակոսյանը պատասխանել է․ «Ազատ արձակման հավանականությունը քիչ է, չունեմ նմանատիպ հիմք, որ դատարանը նման որոշում կկայացնի։ Ես խոսում եմ ոչ միայն Արդարադատության միջազգային դատարանի մասին եմ խոսում, այլեւ ՄԻԵԴ-ի մասին։ Դատարանները, ցավոք, չեն միջամտում Ադրբեջանին կամ չեն պարտավորեցնում նրան՝ ազատ արձակել։ Միակ տարբերակը մնում է այն, որ պահանջ ներկայացնենք այդ անձանց իրավունքները երաշխավորելու եւ ապօրինի գործընթացները հնարավորինս զսպելու ուղղությամբ»։

Նա խոսել է նաեւ Ադրբեջանի դատախազի կողմից 300 արցախցու միջազգային հետախուզում հայտարարելուն մասին եւ հարցին՝ արդյոք այլ երկիր մեկնելու դեպքում այդ անձանց կարո՞ղ են ուղղակի հանձնել Ադրբեջանին, Կիրակոսյանը չի բացառել:

«Նմանատիպ հանցագործությունների համար հետախուզում հայտարարելու դեպքում, օրինակ՝ եթե «Ինտեպոլի» միջոցով է դա արվում, շատ դեպքերում նմանատիպ կոնտեքստից բխող պահանջները «Ինտերպոլը» համարում է քաղաքական եւ դրանք չեն ներառվել համաշարհային հետախուզման տրամաբանության մեջ։ Չի բացառվում որոշ պետություններ, որոնք կհամագործակցեն Ադրբեջանի հետ, ուղղակի կգնան այդ քայլին․ այսինքն՝ այդ ռիսկը կա։ Քաղաքացիները պետք է անպայման ուշադիր լինեն, որովհետեւ որեւէ բան բացառելի չէ»,-նշել է նա։

Կիրակոսյանն անդրադարձել է նաեւ Արցախում մնացած հայերի իրավունքներին առնչվող հարցին եւ ասել, որ այդ մասով նույնպես ձեռնարկվել են քայլեր:

«Արդարադատության միջազգային դատարան ներկայացված պահանջի մեջ առաջինը հենց վերաբերում է էթնիկ հայերի իրավունքների երաշխավորման ռասսայական խտրականության վերացման մասին կոնվենցիայի շրջանակներում, այդ թվում՝ պահանջ ունենք, որը վերաբերում էր չիրականացնել գործողություններ, որը կբերի բռնի տեղահանման, չնայած որ արդեն ուշ էր, որովհետեւ դա արդեն ընթացքի մեջ էր։ Պահանջել ենք, որ նրանց նկատմամբ խտրական վերաբերմունք չդրսեւորվի, պահանջի մեջ ներառվում էր նաեւ անձանց ազատ տեղաշարժը չսահմանափակել։ Մեր պահանջների մեջ ներառել ենք նաեւ վերադարձի իրավունքը, որովհետեւ այստեղ խոսքը գնում է բնիկ ժողովրդի մասին, վերադարձի իրավունքը նաեւ շատ կարեւոր իրավական կոնցեպտ է»,-նշել է նա՝ հավելելով, որ պահանջներում ներառված է Արցախի մշակութային ժառանգությաբ հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում