Thursday, 30 11 2023
01:00
Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել
Միրզոյանն ու Բլինքենը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր
00:45
Լոնդոնն արձագանքել է ԵՄ Մեծ Բրիտանիայի վերադառնալու մասին Եվրահանձնաժողովի ղեկավարի խոսքերին
00:40
Բլինկենը պատասխանել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին հարցին
ՌԴ Սախալինի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Այրումի սահմանային անցակետում
Դատախազը հաստատել է Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրականը
00:15
Լեհ փոխադրողները պատրաստվում են Ուկրաինայի հետ անցակետի երկար շրջափակման
Հայ-ադրբեջանական սահմանն անցնում է գագաթներով. վիճելի հարց է ծագում, թե ով է դրանց տիրապետելու
00:00
ՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել գործողությունները Մերձավոր Արևելքի խնդրի լուծման համար
Ադրբեջանում սպայական անձնակազմի աշխատավարձը կավելանա 20%-ով
Տեղահանվածները որպեզի մնան Հայաստանում, համակարգված քայլեր են պետք, որոնք չեմ տեսնում
ԵՄ-ն կուսումնասիրի ՀՀ ԶՈւ-ին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը
23:15
Մոլդովայում մի խումբ պատգամավորներ ստորագրել են կառավարությանն անվստահություն հայտնելու ներքո
23:00
«ԵՄ-ն չի հասցնի կատարել Կիևին 1 մլն արկ մատակարարելու իր խոստումը». Միշել
«Եռաբլուրից» խողովակներ են գողացել
22:45
Տանզանիայում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով 13 մարդ է զոհվել
22:41
Լատվիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չի պատրաստվում հետեւել Ֆինլանդիայի օրինակին
22:30
ԱՄՆ-ում մեքենաների վերանորոգման կետում պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել
Լարսում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի ևս 32 մանկապարտեզ ու 6 պոլիկլինիկա կհիմնանորոգվեն. Եվրոպական ներդրումային բանկի հետ համաձայնագրեր են ստորագրվել
Երկրաշարժ Հայաստանում
Եվրախորհրդարանի հանձնաժողովն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արել
Լարսի փակումը նախազգուշական կրակոց է. երկար չի տևի
Կառավարությունում կայացել է Հայաստան-ՄԱԿ համատեղ ղեկավար կոմիտեի առաջին նիստը
Իսրայելի կառավարության քարտուղարը հերքում է երկարաժամկետ զինադադարի մասին լուրերը
Podcast կարևորի մասին
Խաղաղության պայմանագրի հարցը մեծ շրջապտույտում. ի՞նչ է ասել Անկարան Բրյուսելին
20:50
Թունիսը պատրաստ է Գազայից վիրավորներ ընդունել
Իսրայելը Գազայում ավելի քան 160 պատանդ ունի

Ադրբեջանի մահաբեր շանտաժը Գրանադայից առաջ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի ԶՈՒ-ն ունի մեկ զոհ և երկու վիրավոր՝ դիրքեր սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների հետևանքով: Ըստ հաղորդագրության, Ադրբեջանը թիրախավորել է նաև շտապօգնության մեքենան: Բաքվի այդ կրակոցները փաստորեն հաջորդել են սեպտեմբերի 30-ին տարածած ապատեղեկատվությանը, թե իբրև հայկական զինուժի կրակոցների հետևանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող: Հայաստանի ՊՆ հերքել էր դա և նշել, որ հայկական զինուժի կրակոցների մասին ադրբեջանական տեղեկությունը կեղծ է: Սակայն, ինչպես ավելի վաղ նկատել էի, ադրբեջանական այդ տեղեկությունները ընդամենը քող են, այսպես ասած հող են նոր սադրանքների համար, ինչին էլ դժբախտաբար լինում ենք ականատես հոկտեմբերի 2-ին: Իսկ դա տեղի է ունենում հոկտեմբերի 5-ին Գրանադայում սպասվող հնգակողմ հանդիպումից առաջ, որտեղ օրակարգում լինելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես ասած խաղաղության պայմանագիրը: Բաքուն դրանից առաջ գնում է սահմանային սրացման, անկասկած ունենալով այդ կերպ Հայաստանիվրա քաղաքական և հոգեբանական ճնշում գործադրելու նպատակ: Սակայն, ոչ միայն Հայաստանի վրա, այլ թերևս նաև այսպես ասած եվրոպացի միջնորդների, մասնավորապես Գրանադայում սպասվող  հանդիպման եռյակի՝ Միշելի, Մակրոնի և Շոլցի վրա:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մոնիտորինգ է իրականացնում ԵՄ դիտորդական առաքելությունը: Կա մտայնություն, թե այդ առաքելության առկայությունն է, որ Բաքվին թույլ չի տալիս գրոհել Հայաստանի սահմանը, ինչպես նախորդ տարի սեպտեմբերին Ջերմուկում: Սակայն, ԵՄ առաքելության առկայությունը չի խանգարել Ադրբեջանին գնալ սահմանային ավելի փոքր սադրանքների և լարումներին: Կասկածից վեր է, ԵՄ առաքելությունը, որն առավել ևս Ադրբեջանին տեղեկացնում է իր դիտարկման ուղղությունների մասին, Բաքվի համար ռազմական ավելի մասշտաբային գործողության խոչընդոտ չէ: Պարզապես, Բաքուն դեռևս գտնվում է մասշտաբային սադրանքի քաղաքական հող նախապատրաստելու գործընթացում և կասկած չկա, որ Գրանադայի հանդիպումը օգտագործելու է այդ նկատառումով: Այդ համատեքստում էլ սահմանին լարման իմիտացիա ստեղծող գործողություններով փորձում է պայման թելադրել նաև միջնորդներին, տողատակում թերևս դնելով բավականին շոշափելի հաղորդագրությունը՝ կամ ԵՄ դերակատարները կգործեն ընդհանուր առմամբ ադրբեջանական նարատիվներին համահունչ, կամ Ադրբեջանը դիմելով նոր ագրեսիայի պարզապես կհեղինակազրկի նաև ԵՄ մոնիտորինգային առաքելությանը, վստահ լիելով, որ դրան չի հետևելու որևէ պատժամիջոց Բաքվի դեմ, որը Եվրոպայի համար ներկայումս էներգետիկ շոշափելի մատակարարներից մեկն է, առավել ևս հերթական ձմեռնամուտի պարագայում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում