Հայաստանը կարող է Արևմուտքի և Իրանի միջև միջնորդ լինել։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին։
Հոսեյնիի խոսքով՝ Իրանը միշտ ակտիվէ եղել Մերձավոր Արևելքում և Անդրկովկասը միշտ թողել է ռուսների վրա, բայց 2020-ի պատերազմից հետո փոխվեց. «2020-ի արցախյան պատերազմից հետո, երբ Իրանի շահերը խոցելի դարձան, Թեհրանը փորձեց Կովկասում դիրքավորվել։ Իրանը ամեն ինչ անում է, որ դիմադրի ռուս-թուրքական տանդեմին»։