Հռոմի ստատուտը կանխարգելիչ գործիք է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանը։
Գրիգորյանի խոսքով՝ անվտանգային և քաղաքական ազդեցությունը մեծ է Հռոմի ստատուտի վավերացումից. «Հռոմի ստատուտը կանխարգելիչ էֆեկտ ունեցող գործիք է։ Ստատուտի վավերացումը ենթադրում է ստատուտով ստանձնած պարտավորությունների ծանրաբեռնվածություն կոնկրետ պետության համար։ Հռոմի ստատուտում կան պատուհաններ՝ ծանր պարտավորությունների չկատարման համար։ Ամենաբարձր հնարավոր երաշխիքները այդ պատուհանը տրամադրելու համար ՀՀ կողմից առաջարկվել է»։
Պարոն Գրիգորյանը կարծում է, որ ՌԴ նախագահի ձերբակալման հետ կապված աղմուկը Հայաստանում ուռճացված է. «Հռոմի ստատուտի վավերացումը շատ քիչ կապ ունի ՌԴ նախագահի ձերբակալման հավանականության հետ»։