Հայաստանը սկսել է դինամիկ խորացնել հարաբերությունները Իրանի հետ, ինչը ողջունելի է։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։
Քեշիշյանի խոսքով՝ իրանցիները շատ լավ հասկանում են, որ Հայաստանի թուլացումը վտանգավոր է Իրանի համար. «Վերջին զարգացումներից Թեհրանը հասկացավ, որ ՌԴ-ն ու Թուրքիան միասնական փորձում են Իրանին տարածաշրջանից դուրս թողնել»։