Դուբլինում ներկայացրել ենք այս հումանիտար ճգնաժամը. մեր գործընկերները սարսափ էին ապրում տեղի ունեցածից։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Պատգամավորի խոսքով՝ ԵԽԽՎ նախագահը տեղյակ էր այս հումանիտար ճգնաժամից, հոկտեմբերին տեղի կունենա հրատապ քննարկում։ Պատգամավորի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ հանդիպման առաջարկ Ալեն Սիմոնյանը ստացել էր մի քանի ամիս առաջ. «Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին ներկայացվել է ԼՂ-ում տեղի ունեցածի և հումանիտար ճգնաժամի վերաբերյալ»։