ՌԴ-ն գործարքի գնաց, առանց նրա մասնակցության այս ամենն անհնար էր։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։ Մեհրաբյանի խոսքով՝ ՌԴ-ն տեղեկատվական տեռոր է սկսել Հայաստանի դեմ, ակտիվացել է 5-րդ շարասյունը, սա թշնամական գործողություն է. «Ռուսաստանը չի ստանալու այն, ինչի ձգտում է։ «Սպասիբը Ռոսիա»-ն Արցախի ղեկավարությունն էր անում։ Հետպատերազմյան երեք տարիները ցույց տվեցին, որ «Սպասիբը Ռոսիա»-ն Արցախի ղեկավարությունն էր կազմակերպում։ Ալիևն այս ամենը չէր կարող անել, եթե չունենար ՌԴ երաշխիքը»։