Պոստֆակտում պետք է հստակ արձանագրել՝ ինչ տեղի ունեցավ։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան Զոհրաբ Գևորգյանը։
Պատմաբանի խոսքով՝ հասարակությանը պետք է այնպիսի ազդակ հղենք, որոնք պրեֆակտում են. «Մեր ամբողջ 30-ամյա միջավայրում տեսնում ենք հակադրվող միջավայր։ Արցախում վերնախավում ունեցել ենք անկարողություն։ Եթե ինքնակործանման այս ֆատալիստական ուղու դեմը ոչ ոք չառնի, կունենանք վատ հետևանքներ։ Այն խոսույթը, որ տիրապետում է՝ «ՌԴ-ն մեզ ծախեց», շփոթմունք է. ծախվեց նա, ով իրեն ապրանքի տեղ էր դրել։ Ծախում են նրան, ով իրեն ապրանքի տեղ է դնում։ Ազգ լինելը երաշխավորվում է պետությամբ։ Ապապետական խոսույթ տարածողները չէի կարծում այդքան շատ էին»։