Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է Fiat 500 Cabrio ավտոմեքենայի գովազդում: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Տեսահոլովակում Լոպեսը վարում է այդ մեքենան` փորձելով հմտորեն շրջանցել իր երկրպագուներին: Ի վերջո, երկու տղամարդ նրան դուրս են բերում մեքենայից, որից հետո մնացած երկրպագուներին Լոպեսը «տապալում է» իր պարով: Հոլովակում Լոպեսը կատարում է իր Papi երգը:










































