Friday, 01 12 2023
Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ
ՑԱԽԱԼ–ը վերսկսել է ռազմական գործողությունները
Բաքուն դարձյալ ընտրեց «փախուստը». Վաշինգտոնի զրուցակիցը դեռևս միայն Երևանն է
Լարսն արդեն բաց է բոլոր մեքենաների համար
Ինչո՞ւ են ռուսները վաճառում Հայաստանում ձեռք բերած անշարժ գույքը
Տեղի է ունեցել ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խորհրդի անդրանիկ նիստը
Հրադադարը Գազայում. դադա՞ր, թե՞ նոր պատերազմի պատրաստություն
Երեք ընտրություն՝ մեկ նստաշրջանում. ինչ է սպասվում դեկտեմբերի 5-ից. «Ժողովուրդ»
ԲՏԱ նախարարը կհեռանա, նրան փոխարինող են գտել. «Հրապարակ»
Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»
ՔՊ-ում դատավորների հետ փակ հանդիպում է կայացել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՔՊ-ն Ալավերդու քաղաքապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց է սկսել. «Հրապարակ»
Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ»
Խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ. «Ժողովուրդ»
Երբ հանրությունը հոգնում է եւ հիասթափվում բոլորից, վակուումը կարող է լցվել ծայրահեղ էքսցենտրիզմով կամ քաղաքական խեղկատակությամբ
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 1-ի համար
Փաշինյանը խոսում է, ինքն իրեն ընդդիմանում. քաղաքական դաշտը վերածվել է մեկ մարդու խոսափողի
Արևմուտքը 2 սցենար ունի՝ Ալիևին պարտադրել խաղաղություն կամ գոնե արգելել պատերազմը
«Անալենան ավելի վաղ չէր ասում, որ ցանկանում է հիանալ Լավրովով»․ Զախարովա
Պետք է քննվի. ՄԻՊ–ը` ՀՀ ԶՈւ բաճկոնով օտարերկրացի տղամարդու մասնակցությամբ տեսանյութի մասին
ՀՀ կառավարությունը 1 միլիարդ 249 միլիոն 457,5 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար
Ալավերդու ավագանու ՔՊ խմբակցությունն անվստահություն է հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին
19-ամյա երիտասարդը հոր որսորդական հրազենն ուղղել է ոստիկանների ուղղությամբ
Տեղի է ունեցել ՔՊ նիստ
Արարատ Միրզոյանը մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի մեկնարկին
Հայաստանի և Լիխտենշտայնի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային մարտահրավերներին
Թուրքիան հույս ունի, որ հայ-ադրբեջանական բանակցությունները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի կնքման
«Մեր երեխաներն արժանի են լավագույն պայմաններին»․ Տիգրան Ավինյան
Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները քննարկել են անվտանգության իրավիճակը Հարավային Կովկասում

ՄԱԿ-ը մոտ օրերս առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ․ Դյուժարիկ

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը Նյու Յորքում կայացած ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է մոտ օրերս Արցախ ՄԱԿ-ի առաքելություն ուղարկելու մասին, իսկ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Ադրբեջանի կառավարությունը և ՄԱԿ-ը պայմանավորվել են առաքելություն ուղարկել տարածաշրջան։ Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևայի և ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի տնօրեն Ռամեշա Ռաջասինգհամայի գլխավորությամբ առաքելությունը տարածաշրջան կժամանի այս շաբաթավերջին»,- ասել է նա։ ՄԱԿ-ի խոսնաի խոսքով՝ առաքելության կազմում կլինեն նաեւ ՄԱԿ-ի այլ գործակալությունների ներկայացուցիչներ։

Դյուժարիկն ընդգծել է, որ սա 30 տարվա ընթացքում առաջին նման առաքելությունն է՝ հավելելով, որ դրա անդամները տարածաշրջան կմեկնեն օդային ճանապարհով՝ Ադրբեջանի տարածքով։ Նա նաև նշել է, որ հիմնական խնդիրն է գնահատել տեղում իրավիճակը և մարդկանց, այդ թվում՝ շարժման մեջ գտնվողների հումանիտար կարիքները։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ, ըստ ՀՀ կառավարության տվյալների, Արցախից տեղահանվել է արդեն տեղի բնակչության մեծ մասը՝ ավելի քան 100 հազար մարդ:

Ստեֆան Դյուժարիկը նշել է, որ «բոլոր կողմերը պարտավոր են հարգել միջազգային իրավունքը և հատկապես միջազգային նորմերը մարդու իրավունքների ոլորտում»։

Ըստ ՄԱԿ-ի՝ Հայաստանն ուրբաթ օրը դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու խնդրանքով՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայով ամրագրված իրավունքները պահպանելու և պաշտպանելու համար»։

Նման ժամանակավոր միջոցները ներառում են Արցախի բոլոր քաղաքացիական հաստատություններից ադրբեջանական զինվորականների և իրավապահների դուրսբերումը, ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անձնակազմի հասանելիությունը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին ավելի դյուրին դարձնելը և հանրային ծառայությունների ամբողջական վերականգնումը, ներառյալ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում