Բրիտանական The Independent թերթը, մեկնաբանելով դեպի «Արաբական գարուն» վերապրած երկրներ (Եգիպտոս, Թունիս ու Լիբիա) Թուրքիայի վարչապետ Էրդողանի ներկայիս այցը, գրել է, որ Էրդողանը դրանով սկսել է արաբական աշխարհի առաջնորդ դառնալու արշավը։
Թերթը նշել է, որ Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների կտրուկ վատթարացումը նույնպես վկայում է այդ մասին. «Էրդողանն ամեն գնով ձգտում է Թուրքիայի շահերին ծառայեցնել տարածաշրջանում Իսրայելի միայնակ մնալը, արաբական երկրների ժողովրդավարական շարժումները, տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի թուլացումը։
Թուրքիայի ազդեցությունը գնալով մեծանում է այս ազդեցիկ տարածաշրջանում, սակայն տարածաշրջանն իր վերահսկողության տակ առնելու համար Թուրքիան երկար ճանապարհ ունի անցնելու»։











































