Նույն սխալը կրկնելու տիեզերական ունակություն ունենք։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Իրավապաշտպանի խոսքով՝ մենք դասեր չենք քաղել, ոչինչ չարեցինք փոփոխությունների հասնելու համար. «Հասարակությունը թմրած է, հեշտ համակերպվում է այս ամենի հետ։ Մենք պետք է հասկանանք իշխանությունները ժամանակավոր են, պետությունն է հավերժ։ Այս իշխանությունը ի վիճակի չէ պահել պետականությունը։ Հայաստանին չի ներվելու անկախությունն ու ժողովրդավարությունը, մեզ սարքելու են խորը մի գյուղ, գետտո»։