Tuesday, 05 12 2023
ՔՊ-ական պատգամավորներն արդեն ստացել են SMS. ինչ է սպասվում «ՀայաՔվե»-ի նախագծին. «Ժողովուրդ»
Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառեն արցախցի երեխաները. «Փաստ»
Մի երերացող ռեֆորմի պերճանքն ու թշվառությունը
Ինչ է կատարվել Հայկուհի Հարությունյանի և ՔՊ-ականների հանդիպման ժամանակ. մանրամասներ փակ նիստից. «Ժողովուրդ»
07:30
Ջեյմս Օ՛Բրայանը մոտ կայցելի Բաքու
Հանրապետության մի շարք տարածքներում 1 օրով կդադարեցվի ջրամատակարարումը
Տանիքից գողացել են տոնածառը. փնտրվում են կոտայքցի 3 գողերն ու տոնածառը
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները դեկտեմբերի 5-ի համար
Բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և տրակտորը․ կա 4 տուժած
Աբովյանում հայտնաբերվել է իրանցի 35-ամյա տղամարդու դի
Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
Բաքուն փորձում է Երևանի ձեռքով լուծել արևմտյան ճնշումների խնդիրը
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացած 15-ամյա տղայի մասին
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կրակոցների և զոհի մասին տեղեկությունը մտահոգիչ է»․ Կլաար
Միջազգային հանրության աջակցությունն էական է ԼՂ-ի էթնիկ զտման ենթարկված բնակչության միջազգային պաշտպանության համար. Միրզոյան
Ֆրանսիական ամեն համայնք մի հայ ռազմագերու է հովանավորում. հանրային արշավ է սկսվել
«Ռուսաստանը որևէ մեկի նկատմամբ թշնամական մտադրություններ չունի»․ Պուտին
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեին
Դանակահարել են դպրոցում, ծնողը հայտնել է, թե հեծանիվից է ընկել, 15-ամյա Նարեկը մահացել է
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հրշեջները մարել են Լոռու մարզի Լեռնանցք գյուղում բռնկված խոշոր հրդեհը
21:40
Կարմիր խաչի տնօրենն այցելել է Գազա
Իրանը ձգտում է վերահսկել պանթուրքական ծրագիրը՝ այն, ինչ Ռուսաստանը չկարողացավ
Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա
Հայաստանը միջազգային գործընկերներին ներկայացվել է որպես «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջող իրականացման օրինակ
Podcast կարևորի մասին
Սպանություն սահմանին. Երեւանը խստիվ դատապարտում է
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն պարզաբանել է բնագավառում լիցենզավորման և մասնագետների հավաստագրման նոր կարգը
Կիրակնօրյա լրատվական – վերլուծական թողարկում

Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը` Ալեն Սիմոնյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իոաննիս Պլակիոտակիսին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները` համապատկերում առանձնացնելով Հայաստանին եւ ԼՂ հայերին առնչվող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս պահին Բաքուն իրականացնում է հայաթափման քաղաքականություն, ինչի հետեւանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տարհանվում հազարավոր մարդիկ: Նա շեշտել է, որ Հայաստանի կառավարությունն առայժմ սեփական ուժերով կարողանում է բավարարել փախստականների կարիքները, գուցե շուտով հարկավոր լինի նաեւ բարեկամ պետությունների օժանդակությունը: Նա նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. խաղաղ հարաբերությունների հաստատում, որոնք հիմնված են ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:

Իոաննիս Պլակիոտակիսը նշել է, որ Հունաստանը հանձնառու է միջազգային իրավունքի կիրարկմանը եւ առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին` դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան ու պահանջելով միջանցքի շուտափույթ բացումը: Նա հավելել է, որ ամբողջությամբ աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը:

Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ հաստատված ամուր եւ բարեկամական հարաբերությունները: Մտքեր են փոխանակվել միջազգային խորհրդարանական տարբեր կազմակերպություններում օրենսդիր մարմինների ներկայացուցիչների արդյունավետ համագործակցության կարեւորության, բարձրաստիճան փոխայցեր իրականացնելու անհրաժեշտության շուրջ: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը խոսել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի պաշտոնական այցով Հայաստան այցելելու մասին: Ընդգծվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձեւաչափը` երկուստեք արձանագրելով համագործակցության արդյունքում երեք երկրների կենսական շահերի առաջմղումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում