Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Ըստ թուրքագետի, հնարավոր է՝ բացահայտվի թուրքական տեսակետի սնանկությունը

Հնարավոր է՝ բացահայտվի թուրքական տեսակետի սնանկությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը` որպես թուրքագետ մեկնաբաելով Wikileaks-ի տարածած հաղորդագրությունը: Նա նշեց, որ նախ պետք է ուշադրություն դարձնենք տարեթվին, երբ հաղորդագրությունը տարածվել է. դա 2004 թվականն է, որը նախորդում է 2005-ին. միշտ Հայոց ցեղասպանության հոբելյանական տարեթվերի նախօրյակին թուրքական կառավարությունը ակցիա է իրականացնում:

«Կոնկրետ Wikileaks-ի տարածած տեղեկատվությունը երկու բլոկից է բաղկացած։ Առաջինը հայտնի թուրք պատմաբանի տարածած տեղեկատվությունն է, որի համաձայն` օսմանյան արխիվները մաքրվել են և մաքրվել են առաջին աշխարհամարտում օսմանայան կայսրության պարտությունից անմիջապես հետո: Տեղեկատվության երկրորդ բլոկը վերաբերում է նրան, որ 80-ական թթ. երկրորդ մաքրագործումն է տեղի ունեցել: Իսկապես, անմիջապես պարտությունից հետո կան բազմաթիվ վկայություններ այն մասին, որ երիտթուրքերի պարագլուխները քայլեր են ձեռնարկել՝ ոչնչացնելու իրենց վարկաբեկող փաստաթղթերը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը` տեղեկացնելով, որ այս տեղեկատվությունները կարելի է գտնել 1918-1919 թթ. օսմանյան մամուլում, մասնավորապես Sabah օրաթերթում:

Թուրքագետը նաև նշեց, որ մարդիկ բազմաթիվ վկայություններ են տվել այն մասին, որ կարգադրված է եղել փաստաթղթերը վերացնել, օրինակ՝ Թալեաթի գաղտնագիր հեռագրերն են ոչնչացվել. «Մի թուրք պատմաբանի վկայություն կա այն մասին, որ Թալեաթ փաշան իր առանձնատանը բազմաթիվ փաստաթղթեր է այրել, այսինքն՝ իսկապես վարկաբեկիչ փաստաթղթեր ոչնչացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ»:

Տեղեկացնենք, որ Wikileaks-ը հրապարակել է մի փաստաթուղթ, որում նշվում է, որ թուրքական իշխանությունները խեղաթյուրել են իրենց արխիվներում պահվող, Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթերը։

Wikileaks կայքում նշվում է, որ հայ-թուրքական հաշտեցման հիմնական արգելքը Հայոց ցեղասպանության թեման է, ինչպես նաև` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը:

Անդրադառնալով թուրքական արխիվների վերակազմավորման ճշգրիտ տարեթվին` Ա. Հովհաննիսյանն ասաց, որ 80-ական թվականներին են դրանք ստացել իրենց ներկայիս տեսքը, և այդ արխիվներում սուլթանի, մեծ վեզիրի, տարբեր նախարարությունների գրագրություններն են, պաշտոնական փաստաթղթեր, հրովարտակներ, վերջերս նաև համալրվեց դեֆթերներով` ֆինանսական փաստաթղթերով: «Այստեղ չեն կարող լինել Հայոց ցեղասպանության իրականացման մեխանիզմների մասին մանրամասներ, որովհետև ժամանակին գոյություն է ունեցել հրամաններ արձակելու հատուկ մեխանիզմ, որ գրավոր հրամաններ չեն եղել»,- եզրափակեց իր խոսքը թուրքագետը` ասելով, որ փաստաթղթերի լուրջ ուսումնասիրության դեպքում կբացահայտվի թուրքական տեսակետի սնանկությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում