1915-ից հետո սա մեր ամենամեծ ողբերգությունն է, որը դեռ չի ավարտվել, շատ վատ իրավիճակ է, բոլոր դերակատարները խոսքից գործի չանցան։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով՝ ԵՄ-ն առանց ամաչելու 5 մլն-ի տրամադրման մասին է խոսում, մինչդեռ միլիարդներ են ծախսում շքեղ ճամփորդությունների համար. «ԵՄ քաղաքականությունը ձախողված է։ ՌԴ-ն բոլորովին չհարգեց իր պարտավորությունները։ Ամենամեծ պատասխանատվության բաժինը ՌԴ-ինն է, բայց ինչ արեց ՀՀ-ն»։