
Ուկրաինայի հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Յարոսլավ Յուրչիշինը սխալ քայլ է համարել Վաշինգտոնի նամակն ուկրաինական իշխանություններին՝ բարեփոխումների ցանկով, առանց որոնց Վաշինգտոնը ռազմական օգնություն չի ցուցաբերի Կիևին։
ԱՄՆ-ն նշել է մի շարք բարեփոխումներ, որոնցից կախված կլինի իր ապագա ռազմական օգնությունը: Դրանք վերաբերում են Ուկրաինայի պետական ձեռնարկությունների վերահսկիչ խորհուրդների, հակակոռուպցիոն մարմինների, այդ թվում՝ NABU-ի, Արդարադատության բարձրագույն խորհրդի և ամբողջ դատական կազմակերպության աշխատանքին: Սպիտակ տան նամակում խոսվում է նաև պաշտպանության նախարարության և այլ իրավապահ մարմիններում, այդ թվում՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության բարեփոխումների անհրաժեշտության մասին։