Սա փաստացի կապիտուլյացիա էր, բայց անհասկանալի էր՝ ինչու զենք-զինամթերքը հանձնվեց թշնամուն։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
Պատգամավորի խոսքով՝ Արցախի նոր իշխանությունն անտեսելով ժողովրդի ձայնը, որևէ հարցի շուրջ բանակցության չգնացին. «ԼՂ հարցում մեծ ջանքեր են ներդրվել, բայց ունենք այն, ինչ ունենք։ Արցախի իշխանությունները կորել են, մարդկանց հոսքը դարձել է ինքնաբուխ, քաոտիկ իրավիճակ էր։ Այս ամենում մեղավոր ենք մենք բոլորս։ Ունենք իրավիճակ, որից պետք է դասեր քաղենք. ՀՀ-ն պետք է ուժեղանա»։