
Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից գտնվող բենզինի պահեստի պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են նոր մասունքներ։
Այս մասին տեղեկացնում են ԼՂ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ նրանց ինքնությունը բացահայտելու նպատակով կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։
Նույն տարածքից հայտնաբերվել են անձնական իրեր։
Ծառայությունը նաև հրապարակել է դրանց լուսանկարները՝ նշելով, որ հարազատները կարող են մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, որը գտնվում է կառավարության շենքում։