Tuesday, 28 11 2023
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հայտարարությունը
«Եռաբլուր»-ից մետաղյա խողովակներ են գողացել. երեք անձի մեղադրանք է ներկայացվել
Ընդհանուր շուրջ 7000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ մեղադրվող Երևանի կայազորային հոսպիտալի պետի ու ևս 13 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
ԵՆԲ խումբը 200 հազար եվրո է նվիրաբերել ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին սոցիալ-հոգեբանական օգնություն տրամադրելու նպատակով
Հայացք դրսից
19:50
Աշխարհի խոշորագույն այսբերգը կարող է անհետանալ առաջիկա ամիսներին
19:40
Կարևոր ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար
ԼՂ–ից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում կարող են օգտվել բնակարանային ապահովման պետական ծրագրերից
Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի գույքային կորուստներն ամբողջացնելու համար գործարկվելու է նոր հարթակ
Մեհրաբյան online
Բաքվում հանդիպումից հետո Հայաստանի ԱԽ քարտուղարի ուշագրավ այցը Թբիլիսի
ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը
Լարսը կրկին փակ է, Հայաստանը չի արձագանքում, Էկոնոմիկայի նախարարությունը թերանում է
18:35
Հնդկաստանի փլուզված թունելում արգելափակված 41 աշխատողներին առաջիկա ժամերին կսկսեն դուրս բերել
Հայաստանը հստակ «ոչ» պետք է ասի և տապալի ՀԱՊԿ որոշումները՝ չտորագրելով դրանց տակ
18:20
Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել է. Tasnim
7 դատապարտյալ հայտարարել է անժամկետ հացադուլի մասին
Պատերազմի ժամանակ զորամասի հրամանատարի տեղակալ-շտաբի պետը լքել է մարտադաշտը
18:10
Հայտնի է՝ քանի ուկրաինացի գերի է ազատ արձակվել պատերազմից ի վեր
18:05
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Միջանցքի հարցն ական է հետագայում ավելի մեծ ազդեցություն ստանալու համար
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
17:50
Չեխիան շարունակում է ռուսական գազ գնել
17:40
Եվրախորհրդարանը մշտական ներկայացուցիչներ կունենա Կիևում․ կողմերը հուշագիր են ստորագրել
Հայաստանի ընտրության հիմնավորումը ԱՄՆ և ՌԴ պլանների միջև
17:30
ՆԱՏՕ-ի անդամ երկրներն Ուկրաինային տրամադրել են 100 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ստոլտենբերգ
Ադրբեջանի և Թուրքիայի սխալ հաշվարկի հետևանքները
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
17:20
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ իր հետախուզական արբանյակը լուսանկարել է Սպիտակ տունը և Պենտագոնը
Ռուսաստանում COVID-ով հիվանդացությունը մեկ շաբաթվա ընթացքում աճել է 32,8 %-ով

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվեն ԼՂ-ին և Հայաստանին առնչվող հարցեր

Ազգային Ժողով նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին Դուբլինում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Քոքսին: Այս մասին հաղորդագրություն է տարածվել ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։

ՀՀ ԱԺ նախագահը ԵԽԽՎ նախագահի խնդրանքով ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տարհանված հայերի ճակատագրին, իրավունքների ոտնահարմանը վերաբերող տվյալներ՝ հիշեցնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ամիսներ շարունակ շրջափակման մեջ գտնվելն ու ադրբեջանական լայնածավալ հարձակման ենթարկվելը:

«Արդյունքում՝ կան հարյուրավոր սպանվածներ և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության, կանանց և երեխաների շրջանում: Հազարավոր մարդիկ բռնի տեղահանվել և մնացել են անօթևան՝ առանց սննդի և ապրուստի այլ միջոցների ու առաջին բժշկական օգնության»,- շեշտել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ ադրբեջանական քաղաքականության հիմքում է Լեռնային Ղարաբաղում հայկական հետքի, մշակութային ժառանգության իսպառ վերացումը, ինչի ականատեսն ենք դեռ 44-օրյա պատերազմից հետո, իսկ այս օրերին այդ քաղաքականությունն իրագործվում է ամբողջ թափով:

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան են տեղափոխվում բազմաթիվ մարդիկ, որոնց կարիքներն առայժմ Հայաստանի կառավարությունը սեփական ուժերով կարողանում է բավարարել՝ միևնույն ժամանակ հավելելով, որ հարկավոր է լինելու բարեկամ պետությունների օժանդակությունը: Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները զրուցակիցների կողմից դիտարկվել է հայաթափման ծրագիր իրականացնելու վերջնանպատակ, ինչի հետևանքով ժողովուրդը զրկվել է իր իսկ հայրենիքում ազատ և արժանապատվորեն ապրելու իրավունքից:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողությունները դատապարտող ԵԽԽՎ նախագահի հայտարարությունը:

Անդրադարձ է եղել այն հանգամանքին, որ Ադրբեջանը ոչ միայն անտեսում է Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունը, այլև զրոյացնում է միջազգային գործընկերների ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայունության և խաղաղության հաստատմանը: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Եվրախորհրդի կառույցները պետք է այցելեն Լեռնային Ղարաբաղ և դիտարկեն այնտեղ տիրող մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը, արձանագրեն ժողովրդի տառապանքները և գտնեն հնարավոր լուծումներ: Վեհաժողովի փաստահավաք առաքելություն Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հարցում նա ապավինել է ԵԽԽՎ-ի աջակցությանը:

«Բացի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ավերիչ իրավիճակից՝ մինչ օրս Ադրբեջանը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները հայ ռազմագերիների և այլ քաղաքացիական անձանց վերադարձի վերաբերյալ: Հայաստանի ինքնիշխան տարածքների մի մասը դեռ գտնվում է Ադրբեջանի անօրինական վերահսկողության տակ»,- հիշեցրել է խորհրդարանի ղեկավարը:

Նա շեշտել է, որ Հայաստանի դիրքորոշումը մնում է նույնը. հաստատել խաղաղ հարաբերություններ, որոնք հիմնված են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:

Թինի Քոքսը տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանում, որը կանցկացվի հոկտեմբերի 1-ին, կքննարկվեն ԼՂ-ին և Հայաստանին առնչվող հարցեր:

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Սոնա Ղազարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում