ՀՀ-ն պետք է միջազգային հարթակներում բարձրացնի, որ ազգությամբ հայերի նկատմամբ Բաքուն ոչ իրավաչափ գործողություն է իրականացնում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Խաղաղության երկխոսություն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը։
Խաչատրյանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանն այն դերակատարներից է, որ բերեց մեզ հասցրեց այս իրավիճակին. «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս գործիչների նկատմամբ լինելու է իրավական գնահատական։ Արցախում ձևավորված քաղաքական էլիտայի գործողությունները պետք է արժանանան իրավական գնահատականի։ Սամվել Բաբայանը բազմաթիվ հանցագործությունների վերաբերյալ հաղորդում տվեց։ ՀՀ-ն որպես պետություն ամեն ինչ պետք է անի, որ Արցախի հետ կապված հանցագործությունները բացահայտվեն։ Բաբայանի հայտարարություններում կարմիր թելով գնում է ՌԴ գործակալական ցանցի ազդեցությունը Արցախի քաղաքական էլիտայի վրա։ Կարևոր է սեփական երկրի պաշտոնյաներին լյուստրացիա անել»։