
Укрэнерго-ն ավելի քան մեկ միլիարդ դոլար է հավաքել արևմտյան գործընկերներից՝ երկրի էներգետիկ ենթակառուցվածքները վերանորոգելու համար․ ասել է ընկերության ղեկավար Վլադիմիր Կուդրիցկին։
Ցանցն ամբողջությամբ վերականգնելու համար կարող է պահանջվել ևս մի քանի հարյուր միլիոն դոլար․ «Մենք արդեն ֆինանսավորել ենք մեր կարիքների մեծ մասը։ Կարծում եմ՝ կարող է անհրաժեշտ լինել ևս մի քանի հարյուր միլիոն, որպեսզի ոչ միայն վերականգնենք օբյեկտները այն ձևաչափով, որով նրանք եղել են, այլև դրանք վերակառուցենք ավելի ժամանակակից կերպով», – բացատրել է Կուդրիցկին: