Friday, 08 12 2023
Միրզոյանը կմեկնի Բրյուսել
«Անմիջնորդ» ՀՀ-Ադրբեջան բանակցությունների միջնորդը
Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Էրեբունի ամրոցն ունի զբոսաշրջային մեծ պոտենցիալ, որը չի օգտագործվում. ո՞վ է պատասխանատուն
ՀՀ է այցելել 2.2 մլն զբոսաշրջիկ, ինչը 11 ամսվա տվյալներով բացարձակ ռեկորդ է. Քերոբյան
ԱԱԾ-ի գաղտնի աշխատողները դատական իրավունքի իրացման խնդիր չունեն, կարգավորումներ կան
Դեմբելներն էին սովորեցնում… փայտի վառարան ունեինք, քնելու սենյակը պլիտաներով էլ էինք տաքացնում
Որոշեցինք աղոթել, հետո քնել. դուռը բացեցի, Եղիշի ձեռքը վառվում էր. պատմում է «կառաուլ» Լևոնը
Տարադրամի փոխարժեք այսօր
16:27
Եղանակը հայաստանում դեկտեմբեր 9
16:26
Եղանակը Աշխարհում դեկտեմբեր 9
Գազի փոխարժեք այսօր
Կենդանասերները դատախազության մոտ էին բերել Հրազդանում սատկացված շան մարմինը
ՌԴ նախագահական ընտրությունները կտևեն երեք օր
16:01
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ճորտերին ճնշող կալվածատիրոջ ձգտումը. որևէ սոուսով վիժեցնել արևմտյան հարթակները
15:50
Ավստրիայի ԱԳՆ ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթուղթ կնախաստորագրվի
«Հայաստանին ձեռնտու է օգտվել խաղաղության հնարավորությունից». Էրդողան
Բենզինի փոխարժեք այսօր
15:36
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները դեկտեմբերի 9
«Top Weed» առցանց խանութ-հարթակով զբաղվել է խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ
Ադրբեջանը Իրանի դեմ պատերազմելու դուխ չունի, կշիռը ԱՄՆ-ի մոտ բարձրացնելու փորձարկումներ է անում
Իսրայելը հայտնել է Սիրիայում թիրախներ խոցելու մասին
Փոքր վթարների դեպքում խցանումներից խուսափելու համար՝ լուծումներ կառաջարկվեն
Ստրկություն չկա, կա ամուսնության իրավունքը. Կոնվենցիայի մյուս բոլոր դրույթները ՀՀ-ում խախտվել են
Հրազդանում տեղի ունեցած միջադեպից հետո հասարակությունը բաժանվել է երկու մասի. պատգամավոր
Քարտ – բլանշ ոստիկանությանը. անպատիժ են մնացել նրանց բռնությունների փնջերը. իրավապաշտպան
Երևանը թոփ – 1000 քաղաքների շարքում 221-րդ տեղում է
ՀՀ-ն անվտանգային մարտահրավերներ ունի. ով զենք կրելու ունակ է, պետք է հեշտ հասանելիություն ունենա

Դա մարդկության դեմ հանցագործություն է․ Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը խոսել է ԼՂ հայերի դեմ Ադրբեջանի գործողությունների մասին

Խաղաղության Նոբելյան մրցանակակիր, իրավապաշտպան Նադիա Մուրադը Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած բռնություններ, որի հետևանքով այսօր հազարավոր հայեր ստիպված լքում են ԼՂ-ում իրենց հայրենի տունը, անվանում է մարդկության դեմ հանցագործություն։

«Արմենպրես»-ին տված բացառիկ մեկնաբանության մեջ Նադիա Մուրադը խոսել է Լեռնային Ղարաբաղում ծավալվող հումանիտար աղետի մասին՝ նշելով․

«Իմ սիրտն այն բոլոր հայերի հետ է, ովքեր լքում են իրենց տները՝ իրենց հետ տանելով միայն վախ և անորոշություն։ Դա մարդկության դեմ հանցագործություն է, և աշխարհը պետք է միասին արագ գործի անցնի՝ գտնելու խաղաղ կարգավորում։ Հազարավոր մարդիկ չպետք է դատապարտված լինեն ապրելու փախստականների ժամանակավոր ճամբարներում՝ առանց ապագայի և հույսի»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԼՂ-ում ադրբեջանական բռնությունների թիրախում են նաև կանայք ու երեխաներ, և արդեն իսկ կան զոհեր երեխաների շրջանում, Նադիա Մուրադը, ով հայտնի է կանանց իրավունքների պաշտպանության հարցում իր ակտիվ գործունեությամբ, մասնավորապես նշել է․ «Բոլոր իշխանությունները պետք է միասին աշխատեն՝ ապահովելու կանանց ու երեխաներին անվտանգությունը սեռական բռնություններից ու թրաֆիքինգից, որը կարող է ծագել հակամարտության ժամանակ։ Ինչպես բռնության բոլոր տեսակների դեպքում՝ կանխարգելումն ավելի լավ է, քան միջամտությունը, իսկ միջամտությունն անսահման ավելի լավ է, քան երես թեքելը» ։

Նադիա Մուրադն ակտիվիստ է Իրաքից, 2014 թվականին Հյուսիսային Իրաքում շուրջ երեք ամիս ստրկության մեջ է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ, խոշտանգումների ենթարկվել, ապա նրան հաջողվել է փախչել Գերմանիա, որտեղ դարձել է հայտնի իրավապաշտպան և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: 2018 թվականին նա Կոնգոյից բժիշկ Դենիս Մուկվեգեի հետ արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում