Այն, ինչ տեղի է ունենում դեպորտացիա է, մարդկության դեմ հանցագործություն. ՄՔԴ-ն ունի գործիքակազմ սրա համար։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայ Գերմանական Իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը։
Պետրոսյանը կարծում է, որ այնպես չէ, որ եթե մենք դառնանք ՄՔԴ անդամ՝ արդարադատությունը միանգամից մեր գլխին ընկնելու է, երկարատև գործընթաց է. «ՄՔԴ անդամ դառնալով՝ կարճատև ակնկալիքներ չպետք է ունենալ»։ Պետրոսյանի խոսքով՝ այն անձինք, ովքեր կնախընտրեն մնալ Արցախում, պետք է ապահովել այդ մարդկանց իրավունքները։