Արցախում իշխանության եկան մարդիկ, որը Ադրբեջանի համար հիանալի առիթ ստեղծեց։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Միքայել Զոլյանը։
Զոլյանի խոսքով՝ Արցախի բնակչության համար ստեղծվել է անելանելի վիճակ։
Քաղաքագետին զարմացնում է այն, որ հեղաշրջումից ՀՀ-ում հետո եղան մարդիկ, որ համարում էին ՌԴ-ն Արցախի մեջքին է. «Ցանկացած ուժ, որ հույսը դնում է ՌԴ-ի վրա, ողբերգական ավարտ է ունենում։Մինչև հիմա էլ ՌԴ-ն չի թողել հանգիստ ապրենք, թեև մենք որևէ այլ քայլ չենք արել։
Ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր։ Արցախը ՌԴ հսկողության տակ էր, բայց տեսանք քայլ առ քայլ ինչ տեղի ունեցավ՝ կորցրեցինք Արցախը։ Կոնկրետ պետք է մեղավորներին հասցեագրենք՝ կա Ալիև և կա ռուսական խաղապահ ուժ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»։